ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵԱՀԿ-Հայաստան համագործակցության ծրագրի անվտանգության ոլորտի կառավարման նախագծի, ինչպես նաև Հայաստանի և Ավստրիայի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակներում hուլիսի 16-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նախաձեռնությամբ ՊՆ թեժ գծի և ԶՈՒ ԳՇ վստահության գծի օպերատորների համար անցկացվել է հերթական առցանց դասընթացը` «Հոգեբանական աջակցություն» թեմայով:
Դասընթացի ընթացքում քննարկվել են սթրեսի, կոնֆլիկտի և զայրույթի կառավարման մեթոդները, բարդ իրավիճակներում կողմնորոշվելու հմտությունները:
Խորագիր՝ Նորություններ