ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՆԱՎԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ԾՈՎԱՀԵՆՆԵՐԻՑ
Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի ռազմանավերը «Ադմիրալ Պանտելեևի» գլխավորությամբ, որի անձնակազմն այս տարվա մայիսին Սինգապուրի ու Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի հետ մասնակցել է հակածովահենային զորախաղերի, Կարմիր ծովից Ադենի նեղոււց են ուղեկցում առևտրական նավերի արդեն վեցերորդ քարավանը, որի կազմում են Ռուսաստանի, Լիբերիայի, Հոնկոնգի, Նորվեգիայի, Հնդկաստանի ու Իտալիայի մեկական նավը:
ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ռազմանավերը, Ադենի ծոցում մասնակցելով միջազգային օպերացիաների, ընդհանուր առմամբ ապահովել են տարբեր պետությունների շուրջ 120 առևտրային նավերի անվտանգ նավարկությունը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական