Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ` ԼԻԲԻԱՅԻՆ ՆՎԵՐ



Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը հայտարարել է, որ մտադիր չէ Լիբիայի ժողովրդից և նոր իշխանություններից պահանջել Քադաֆիի վարչակարգի տապալման համար Դաշինքի իրականացրած ռազմական գործողության ծախսերի փոխհատուցում, սակայն հիշեցրել, որ ծանրագույն ջանքերի գնով ձեռք բերված ազատությունը ոչ միայն մեծ հեռանկարներ է բացում Լիբիայի առջև, այլև տքնաջան աշխատանք պահանջում դրանք իրականացնելու համար:

Միաժամանակ Լիբիայի ազգային անցումային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը շնորհակալություն է հայտնել Սուդանի իշխանություններին լիբիական հեղափոխությանը ցուցաբերած աջակցության,ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում իր օդային տարածքը ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերին տրամադրելու համար:

Խորագիր՝ Նորություններ


07/12/2011