Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ



3-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված փոխգնդապետ Արմեն Միքայելի Օհանյանի 50-ամյակին:

Փոխգնդապետի ընտանիքի անդամները,  մարզային, քաղաքային իշխանության, հոգևոր դասի  ներկայացուցիչները, մարտական ընկերներն ու զինվորականները նախ այցելել են հերոսի շիրիմին, կատարվել է հոգեհանգստի կարգ։

Միջոցառման ընթացքում ներկայացվել է մեծ հայրենասերի, անփոխարինելի զինվորականի անցած մարտական ուղին ու հերոսական պայքարը, նրա անմնացորդ նվիրումը Հայրենիքին։

Խորագիր՝ Նորություններ


26/07/2021