Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍ ՄԱՅՈՐԸ ԼՐՏԵՍԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՕԳՏԻՆ



Ռուսական բանակի պաշտոնաթող մայոր Վլադիմիր Կլենկովը մեղավոր է ճանաչվել պետական դավաճանության համար: Հյուսիս-Կովկասյան օկրուգի զինվորական դատարանի որոշմամբ նրան կոչումազրկել են և դատապարտել 12 տարվա ազատազրկման:

Կլենկովը ծառայել է Հարավային զինվորական օկրուգում: Քննության տվյալներով նա վրացական հատուկ ծառայություններին պարբերաբար փոխանցել է գաղտնի տեղեկություններ Ռուսաստանի հարավում տեղակայված զինվորական ստորաբաժանումների վերաբերյալ` ստանալով որոշակի վարձատրություն:

Սա ռուսական բանակում Վրաստանի օգտին դավաճանության առաջին դեպքը չէ: Այս տարվա հոկտեմբերին 5000 դոլարի դիմաց վրացիներին ռազմական գաղտնիքներ հայտնելու համար համապատասխանաբար 10 և 8 տարվա ազատազրկման են դատապարտվել ավագ լեյտենանտ Դավիթ Ալիևը և նրա մայրը: Նման դեպքեր եղել են նաև մինչ այդ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


08/12/2011