Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍՆԵՐԸ ՇՐԻ ԼԱՆԿԱՅՈՒՄ ԿՍՏԵՂԾԵՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՎԻՍ-ԿԵՆՏՐՈՆ



«Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վիկտոր Կոմարդինը տեղեկացրել է, որ Շրի Լանկայի հետ բանակցություններ են ընթանում այդ երկրում ռուսական և խորհրդային ռազմական տեխնիկայի նորոգման ու սպասարկման սերվիս-կենտրոն ստեղծելու շուրջ:

Վերջին շրջանում Ռուսաստանը Շրի Լանկա է մատակարարել 4 ՄԻ-17 ուղղաթիռ, 19 զրահափոխադրիչ և 36 ՀՄՄ: 2010թ. ռուսական կողմը այդ երկրին տրամադրել է 300 միլիոն դոլարի վարկ ՄԻ-171 ուղղաթիռներ գնելու նպատակով:

Հնարավոր է, որ սերվիս-կենտրոնը սպասարկի նաև տարածաշրջանի այլ պետությունների սպառազինությունում գտնվող ռուսական տեխնիկան:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


08/12/2011