Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ՈՒ ՌՈՒՍՏԱՄ ՄՈՒՐԱԴՈՎԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ



Օգոստոսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման ղեկավարը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ պետական բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ խաղաղապահ առաքելությանն առնչվող ընթացիկ հարցեր, ինչպես նաև իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին:

Խորագիր՝ Նորություններ


05/08/2021