Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՊՆ ՆՈՐ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՊԱՏՃԱՌ Է ՀԱՆԴԻՍԱՑԵԼ



Ֆրանսիայում հետաքննություն է սկսվել երկրի պաշտպանության նախարարության նոր համալիրի շինարարության նպատակով հայտարարված մրցույթի անցկացման ընթացքում թույլ տրված խախտումների փաստի առթիվ:

Խախտումների մասին հայտնի է դարձել դեռ 2010թ., որից հետո Փարիզի դատախազությունը քրեական գործ է հարուցել կոռուպցիայի, կաշառակերության, արդար մրցակցության կանոնները խախտելու և այլ հոդվածներով:

Առայժմ գործի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում, միայն հայտնի է, որ մրցույթի հաղթող Bouygues ընկերությունը նախագծային փաստաթղթերը ստացել է մյուս ընկերություններից մի քանի ամիս շուտ:

Հաղթած ընկերության և կառավարության միջև կնքված պայմանագրի ժամկետը 27 տարի է, համաձայն որի ամեն տարի ընկերությունը ստանալու է 100-150 հազար եվրո, ընդհանուր առմամբ` ավելի քան 4 միլիարդ եվրո: Բուն շինարարությունը պետք է սկսվի 2012թ. և տևի 2,5 տարի: Կկառուցվեն նախարարության, զինված ուժերի գլխավոր շտաբի, այլ ծառայությունների, ինչպես նաև վարչական շենքեր: 320 000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող համալիրը նախատեսված կլինի 9300 մարդու համար:

Խորագիր՝ Նորություններ


08/12/2011