ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽ
3-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 6-ին իրականացվել է մարտական հերթափոխ։
Մինչ հերթափոխի իրականացումը, ստուգվել է անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունը և անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը։ Ստորաբաժանումների հրամանատարները զինծառայողներին հրահանգավորել են մարտական հերթապահության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման, զգոնության բարձրացման վերաբերյալ։