ՄՈՍԿՎԱՆ ՆԱՏՕ-ԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՍԼԱՄԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՄԵՋ
Հյուսիսատլանտյան դաշինքում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը ՆԱՏՕ-ին մեղադրել է աֆրիկյան ու մերձավորարևելյան պետություններում ծայրահեղական իսլամական կազմակերպություններին աջակցելու մեջ և ենթադրել, որ այդ պետություններում «արաբական գարնանը» կարող է հետևել «արաբական թեժ ամառը»:
Նա նշել է, որ Մոսկվան ցանկանում է հասկանալ, թե ՆԱՏՕ-ն, արդյոք, իրեն հաշիվ տալիս է, որ այդ տարածաշրջանները Դաշինքի ձեռնարկած գործողությունների արդյունքում հայտնվել են իսլամ արմատականության իշխանության ներքո, և որ Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում իրադրության վատթարացմամբ ՆԱՏՕ-ն ընդամենը նոր զինված ներխուժման համար հող է նախապատրաստում:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական