ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
4-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 10-ին անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել զորամասի հրամանատարական կազմը, հոգևոր սպասավորը, ՏԻՄ ներկայացուցիչներ և նորակոչիկների հարազատներ:
Զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները։ Զորամասի հրամանատարը բարի ծառայություն է մաղթել նրանց, հորդորել ամենայն խստությամբ պահպանել անվտանգության կանոնները։