ՏՐԻՊՈԼԻՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԴԱՐՁՆԵԼ ԶԵՆՔԻՑ ԱԶԱՏ ԳՈՏԻ
Այս մասին հայտարարել է Լիբիայի ներքին գործերի նախարարը, հավաստիացնելով, որ իշխանությունները մտադիր են մինչև տարվա վերջ երկրի մայրաքաղաքը մաքրել հեղափոխական զինված ջոկատներից:
Ավելի վաղ ազգային անցումային խորհուրդը ապստամբ զինված ջոկատներին կոչ էր արել միանալ իրավապահ ուժերին կամ վայր դնել զենքը:
Խորագիր՝ Նորություններ