ՆԱՏՕ-Ն ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱՑՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Վիլնյուսում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման մեղադրանք է առաջադրել Հյուսիսատլանտյան դաշինքին և միաժամանակ հավաստիացրել, որ Լիտվան չպետք է մտահոգվի Կալինինգրադի մարզում տեղակայված զորքերի խմբավորման արդիականացմամբ, քանզի այն իրականացվում է ՌԴ ստանձնած միջազգային պարտավորությունների համապատասխան:
Լավրովը հայտարարել է, որ զորախմբի սպառազինության արդիականացումը պայմանավորված է ՆԱՏՕ-ի ձեռնարկած քայլերով: Ժամանակին հավաստիացնելով, թե Դաշինքին անդամագրված պետությունների տարածքում լրացուցիչ սպառազինություն չի տեղակայվելու, Բրյուսելը այժմ չարամտորեն խախտում է տված խոստումները:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական