Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՕՇԱԿԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԱՅ ԵՎ ՌՈՒՍ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



Օգոստոսի 17-ին, 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմին մասնակցած հայ և ռուս մարտիկներին նվիրված հուշարձանի առջև անցկացվել է 1827 թվականի օգոստոսի 17-ին տեղի ունեցած Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ – ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը, բարձրաստիճան սպաներ, դիվանագետներ։

Ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշարձանին, որը բացի Օշականի ճակատամարտից, նաև խորհրդանշում է եղբայրական երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։

Խորագիր՝ Նորություններ


18/08/2021