Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ԷԱՊԵՍ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԸ



Օգոստոսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն անցկացրել է խորհրդակցություն մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Արշակ Կարապետյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ քաղաքացիների շրջանում կան լուրջ դժգոհություններ, մասնավորապես՝ կապված պաշտպանության նախարարությանն առնչվող իրավական և սոցիալական բնույթի փաստաթղթերի տրամադրման գործընթացի հետ։

Պաշտպանության նախարարը խիստ հանձնարարական է տվել վերակազմակերպել աշխատանքները, էապես բարձրացնել քաղաքացիների սպասարկման որակը և ողջամիտ ժամկետներում լուծել բարձրացվող խնդիրները։

Խորագիր՝ Նորություններ


18/08/2021