Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՆԱԴԱՆ ԻՐ ՏԱՐԱԾՔՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է… ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐՈՎ



Կանադայում պարզել են, որ… իրենց երկրի առափնյա շրջանների զինվորական քարտեզները որակով անհամեմատ զիջում են «սառը պատերազմի» տարիներին Կանադայի արկտիկական ափամերձ շրջաններում պարեկող խորհրդային զինվորական սուզանավերի ունեցած քարտեզներին, և այժմ հետաքրքրությամբ ծանոթանում են իրենց տարածքներում ներքին ջրային ուղիների և մի շարք այլ առանձնահատկությունների մասին այդ քարտեզների պարունակած մանրակրկիտ տեղեկություններին:

Լրագրողները, հրապարակելով այն տարիներին ՆԱՏՕ-ի կողմից ուժեղացված պարեկության ենթարկվող Բարրոուի ծոցի և Նեյրսի նեղուցի՝ իրենց ձեռքն ընկած խորհրդային քարտեզների պատառիկները, ապացուցել են, որ դրանք ավելի մանրակրկիտ ու կատարյալ են, քան դրանց կանադական այժմյան թվային համարժեքները:

Դա հաստատել են նաև կանադական աշխարհահռչակ բևեռախույզները, որոնք ևս ապշած են խորհրդային քարտեզների պարունակած տեղեկություններից և պնդում են, որ նման մանրամասներին տիրապետելը հնարավոր է միայն կանադական տարածքներում խորհրդային սուզանավերի տևական աշխատանքի արդյունքում: Նրանք առաջարկել են հնարավորության դեպքում երկրի անվտանգության ու տնտեսական արդյունավետության նկատառումներով Մոսկվայից գնել այդ քարտեզները:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


08/12/2011