Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԼԻԲԻԱԿԱՆ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ՍԻՐԻԱ ՆԵՐԹԱՓԱՆՑԵԼՈՒ ՓՈՐՁԸ



Ռազմածովային ուժերը ձախողել են Թուրքիայից ծովային ճանապարհով Սիրիա ներթափանցելու՝ լիբիացի գրոհայինների փորձը, որոնք հանդիպելով սիրիական կողմի կրակին, ստիպված են եղել վերադառնալ Թուրքիայի տարածք:

Միաժամանակ արաբական պետությունների լիգան, ըստ երևույթին զգուշանալով սիրիական ճգնաժամին միջամտելու Անկարայի անթաքույց փորձերից, մերժել է Բրյուսելում Եվրոպական միության 27 պետությունների արտգործնախարարների պահանջը՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնել սիրիական ճգնաժամի կարգավորման առաջարկների փաթեթը` հայտարարելով, որ Լիգայի անդամ պետություններն ամեն ինչ անում են ներքաղաքական հակամարտությունն արաբական աշխարհի ուժերով լուծելու համար:

Խորագիր՝ Նորություններ


08/12/2011