ՍՈՄԱԼԻԻ ԾՈՎԱՀԵՆՆԵՐԻ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԸ
Միջազգային առևտրական նավագնացության համար իսկական սպառնալիք դարձած Սոմալիի ծովահենները, համաձայն նրանց դեմ Եվրամիության իրականացրած «Ատլանտա» ռազմական գործողության հրամանատարության, այս տարի ստացել են ռեկորդային՝ 135 միլիոն ԱՄՆ դոլարի շահույթ, այն դեպքում, երբ անցած տարվա ողջ «հասույթը» կազմել էր 80 միլիոն ԱՄՆ դոլար: Այժմ նրանց ձեռքում գերության մեջ են գտնվում 200 պատանդ և ութ նավ:
Անցած տարվա համեմատ, ծովահենների հարձակումների թիվն աճել է 15 տոկոսով, սակայն նաև Ռուսաստանի մասնակցությամբ ձեռնարկած միջազգային ռազմական գործողության արդյունքում ավելի քան երեք անգամ նվազել է դրանց արդյունավետությունը: Եթե նախկինում ծովահենների համար հաջող ավարտ էր ունենում իրականացված յուրաքանչյուր չորրորդ, ապա այժմ՝ ընդամենը տասնչորսերորդ հարձակումը:
Խորագիր՝ Նորություններ