ՆԱՏՕ-Ն ՉԻ ՀԱՐՁԱԿՎԻ ՍԻՐԻԱՅԻ ՎՐԱ
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ որևէ կերպ միջամտել Սիրիայում տիրող իրավիճակին, իսկ տարածաշրջանի մյուս պետություններին պատրաստ է օգնել ավտորիտար վարչակարգերից ժողովրդավարության անցման և բանակի նկատմամբ քաղաքացիական գործուն վերահսկողության հաստատման գործում:
Արաբական ու արևմտյան լրատվամիջոցներն ավելի վաղ տեղեկություններ էին հրապարակել այն մասին, որ ՆԱՏՕ-ն ու Պարսից ծոցի պետությունները Թուրքիայի Իսքենդերուն քաղաքում արդեն իսկ կազմավորել են Սիրիա ներխուժման համար նախատեսված համատեղ զորախումբ, որի խնդիրն է «ապահովել Սիրիայում մարդասիրական միջանցքների գործունեության անվտանգությունը», և որ ներխուժման պլանների մշակումն ավարտված է:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական