ՄԱՐՏԵՐ ՍՈՄԱԼԻԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ
Մոգադիշոյում վերջին ամիսներին ամենախոշոր զինված բախումներն են սկսվել երկրի ժամանակավոր կառավարության ու «Ալ Քայիդայի» հետ կապված իսլամ ծայրահեղական «Ալ-Շաբաբ» կազմակերպության գրոհայինների միջև: Ականատեսների վկայությամբ, հակամարտող կողմերն անգամ հրետանի են կիրառում:
Ընդ որում, անգամ երեխաների նկատմամբ իր դաժանությամբ տխուր հռչակի արժանացած հայտնի «Ալ-Շաբաբի» դեմ պայքարում միավորվել են ոչ միայն Սոմալիին սահմանակից պետությունները, որոնց տարածքը նույնպես ենթարկվում է կազմակերպության հարվածներին, այլև ԱՄՆ հատուկ նշանակության ստորաբաժանումները:
Խորագիր՝ Նորություններ