Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է «ԼԻԲԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ» ԳԻՆԸ



Քադաֆիի վարչակարգի տապալումը Լոնդոնին արժեցել է 212 միլիոն ֆունտ ստեռլինգ: Այս գումարից 154 միլիոն ֆունտ ստեռլինգը ծախսվել է բուն գործողության ֆինանսավորման, իսկ 67 միլիոնը` սպառազինության ու զինամթերքի պաշարների վերականգնման վրա:

Ռազմական գործողության ընթացքում Մեծ Բրիտանիան Միջերկրական ծով էր ուղարկել մի քանի ռազմանավ, ինչպես նաև բրիտանական «Typhoon» և «Tornado» կործանիչ ինքնաթիռներ: Իսկ մայիսին նրանց միացան նաև «Apache» հարվածային ուղղաթիռները:

Լոնդոնը սկզբում համոզված էր, որ «Լիբիական սցենարը» Մեծ Բրիտանիայի հարկատուներին կարժենա մի քանի տասնյակ միլիոն ֆունտ ստեռլինգ, սակայն…

Խորագիր՝ Նորություններ


09/12/2011