Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՍԿՎԱՆ ՈՒ ՊԵԿԻՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ԵՆ ԻՐԱՆԻ ՈՉՆՉԱՑՐԱԾ ԱԹՍ-ՈՎ



Երկու պետությունների մասնագետները դիմել են Թեհրանին՝ խնդրելով թույլ տալ ծանոթանալ օրերս ոչնչացված ամերիկյան անօդաչու թռչող սարքին: Պենտագոնը լուրջ կասկածներ էր հայտնել սարքի Իրանի օդային սահմանները խախտելու առնչությամբ` հայտարարելով, որ «RQ-170 Sentinel»-ն, օժտված լինելով ամենաարդիական սարքավորումներով, Իրանի վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքումը կարող էր իրականացնել Աֆղանստանի օդային տարածքից:

ԱԹՍ-ն կորցնելուց անմիջապես հետո Վաշինգտոնն իսկույն սկսել էր մշակել հատուկ նշանակության ջոկատի ուժերով այն ետ վերադարձնելու կամ ոչնչացնելու գաղտնի գործողության ծրագիր, բայց, նկատի առնելով անչափ մեծ ռիսկերը, շուտով հրաժարվել էր այդ գաղափարից:

Միաժամանակ, Իրանի պետական հեռուստատեսությունը երեկ ցուցադրել է դեկտեմբերի 4-ին իջեցված ԱԹՍ-ն պատկերող կադրեր, որոնցում պարզ երևում է, որ սարքը ոչ մի էական վնասվածք չի ստացել:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Ռազմաքաղաքական


09/12/2011