ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԵՎՐՈՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ
Ամերիկյան զինվորականներն արդեն այցելում են ռումինական այն բազա, որտեղ տեղակայվելու են հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի բաղադրատարրերը, և սկսել են տարածքի բարեկարգման ու արձակման կայանքների տեղադրման նախապատրաստական աշխատանքները: Հայտնելով այս մասին` ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը պարզ հայտարարել է, որ Ռումինիային չի հաջողվի թաքնվել ուրիշների թիկունքում, և որ նա Ռուսաստանին ու իրեն սահմանակից պետություններին պատասխան է տալու իր այդ քայլով ստեղծվող սպառնալիքների համար` հույս հայտնելով, որ ԱՄՆ ռազմաքաղաքական վերնախավը, ի վերջո, կհասկանա, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում սպառազինությունների մրցավազքի սանձազերծումը ճիշտ ճանապարհ չէ, առավել ևս` Ռուսաստանն ի զորու է նման ցանկացած քայլի համարժեք պատասխան տալ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Ռազմաքաղաքական