Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆՔ ՀԻՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒՑ



-Մենք ծրագրում ենք ունենալ որակյալ սպառազինություն, ծրագրում ենք ունենալ նոր սպառազինություն։ Մենք հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց, դա մեր քաղաքականությունն է։ Ավելի լավ է, որ մենք ունենանք քիչ, բայց որակով եւ հստակ իմանանք, որ այս սպառազինությունը գործելու Է: Գործնական քայլեր ենք անելու մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ զարգացնելու ուղղությամբ,- «Զինուժ Մեդիայի» հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։

Օգոստոսի 24-ին Արշակ Կարապետյանը մասնակցել է մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանի տարածքում բացազատված «Բարեկամության տուն» միջոցառմանը, որտեղ իրենց մշակութային տաղավարներն են ներկայացրել «Միջազգային բանակային խաղերի» մասնակից պետությունները: Պաշտպանության նախարարը ծանոթացել է հայկական տաղավարում ցուցադրվող պատմամշակութային ցուցանմուշներին, շրջել մասնակից այլ երկրների տաղավարներով, այցելել «Պատրիոտ» կենտրոն, որտեղ անցկացվում է «Արմիա-2021» ռազմատեխնիկական համաժողով-ցուցահանդեսը:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է ռազմարդյունաբերական ընկերությունների ցուցասրահներով, ծանոթացել ներկայացվող զինատեսակներին: Պաշտպանության նախարարը նաև աշխատանքային մի շարք հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ։

Խորագիր՝ #33 (1404) 25.08.2021 - 31.08.2021, Նորություններ


26/08/2021