ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ
Զինծառայողների անհատական վարժվածությունը կատարելագործելու նպատակով 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում օգոստոսի 27-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:
Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ և կատարել կրակային տարբեր վարժանքներ՝ դրսևորելով բարձր պատրաստվածություն և գերազանց կատարելով առաջադրված խնդիրները։