Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«Су-35» ԿՈՐԾԱՆԻՉԻ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԿԱՎԱՐՏՎԵՆ 2012 ԹՎԱԿԱՆԻՆ



Այդ մասին հայտարարել է ՌԴ Չկալովի անվան պետական թռիչքափորձարարական կենտրոնի պետ, Ռուսաստանի հերոս, գնդապետ Ռադիկ Բարիևը: Ըստ նրա, նույն 2012 թվականին զորքեր կուղարկվի նոր կործանիչների առաջին խմբաքանակը:

Խորհրդային ժամանակներում նոր ինքնաթիռի պետական փորձարկումները տևում էին 5-7 տարի, իսկ այժմ առանձին գործընթացների մոդելավորման շնորհիվ փորձարկումների ժամկետները զգալիորեն կրճատվել են: Հայտնելով այդ մասին` գնդապետ Բարիևը հստակեցրել որ զինամթերքի տարբեր տեսակներով կրակի հեռավորության և թիրախների խոցման փորձարկումները շարունակվում են իրականացվել բացառապես իրական պայմաններում:

Միաժամանակ ՌԴ ԶՈՒ Վորոնեժի ավիաբազան մարտական հերթապահության է ընդունել «Су-34» ճակատային ռմբակոծիչների առաջին էսկադրիլիան: Նոր սերնդի այս ինքնաթիռները կարող են հաղթահարել 4.000 կիլոմետր տարածություն, զարգացնել ժամում 1900 կիլոմետր արագություն, կրել ութ տոննա զինամթերք, ինչպես նաև ունեն սպառազինության նորագույն համակարգ, այդ թվում նաև՝ 30 միլիմետրանոց հրանոթ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


12/12/2011