ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱՄԱՍ
Օգոստոսի 29-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում հյուրընկալվել են «Արևի տնակ» երեխաների աջակցման և խնամքի կենտրոնի սաները։ Այցելության ընթացքում զորամասի սպաները երեխաներին ծանոթացրել են զինծառայողների առօրյային։
Կենտրոնի ղեկավարը նշել է, որ նմանատիպ այցելություններ անհրաժեշտ է իրականացնել պարբերաբար, քանի որ դրանք նպաստում են բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը և խթանում ռազմահայրենասիրական դաստիարակությունը։