ԻՐԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՄՆ-ԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՋԵՑՎԱԾ ԱԹՍ-Ը
Իրանական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ, գեներալ Հոսեյնի Սալամին հայտարարել է, որ Իրանի դեմ իրականացվել է «թշնամական քայլ, որին կտրվի անհամեմատ խիստ պատասխան», սակայն չի հստակեցրել, թե հատկապես ինչ է պատրաստվում անել Թեհրանը: Նա նաև հայտարարել է, որ ամերիկյան անօդաչու թռչող սարքը Իրանի ռազմավարն է և Թեհրանը մանրամասն ուսումնասիրելու է նրա հատկապես դիտարկման, կապի և ռադարային համակարգերը:
Իրանի իշխանությունները հավելել են, որ երկրի գիտնականները կստեղծեն «RQ-170»-ի իրանական նմանօրինակը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական