Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ Է ՆՈՐ ԶԻՆՎԱԾ ԲԱԽՈՒՄ



Իսրայելի պաշտպանության նախարարի տեղակալ և թիկունքի պաշտպանության պատասխանատու Մաթան Վալնիայուն հայտարարել է, որ թեև Գազայի հատվածում իրավիճակի սրման հերթական փուլն ավարտվել է, սակայն ինքը համոզված է, որ մոտ առաջիկայում այնտեղ կսկսվի հերթական բախումն Իսրայելի ու արաբ գրոհայինների հետ է և համոզմունք է հայտնել նաեւ, որ Թել Ավիվը պետք է պատրաստ լինի դիմակայելու իրադարձությունների զարգացման ցանկացած ընթացքի:

Մինչ այդ, Գազայի հատվածի գրոհային խմբավորումների ներկայացուցիչները դեկտեմբերի 9-ին գումարված արտակարգ խորհրդակցությունում հայտարարեցին Իսրայելի հետ դիմակայության այս փուլում գործողությունների միասնական ծրագրի մշակման մասին:

Իսկ ավելի վաղ, «ՀԱՄԱՍ»-ի կառավարության ղեկավար Իսմայիլ Հանիյան դիմել էր արաբական պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին՝ աջակցություն խնդրելով «Գազայի հատվածի վրա սինոստների հարձակումներին» հակադարձելու և հավաստիացրել, որ «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է Թել Ավիվի հետ զինված բախմանը, եթե վերջինս շարունակի թիրախային ավիահարվածներ հասցնելու գործելակերպը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


12/12/2011