Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԻ ՓԱԿՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ



«Մեր նպատակն է դպրոցից սկսած նոր սերնդին դաստիարակել այնպես, որ իմանա՝ ինքն ով է, ինչ պատմություն ունի, որտեղից է գալիս և ուր է գնալու»:

Սպարապետ Վազգեն Սարգսյան

 

ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԻ ՓԱԿՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԳրեթե քառորդ դարի պատմություն ունի ՀՀ ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբը, իսկ արդեն 13 տարի է, ինչ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Ծովինար գյուղի մերձակայքում՝ Գեղամա գեղեցկուհու գեղատեսիլ ափին, գործում է ԵԿՄ «Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբարը:

Օգոստոսի 23-ին ներկա եղա ճամբարի փակման հանդիսավոր արարողությանը: Այստեղ էին ՀՀ ԵԿՄ վարչության անդամներ, մարզխորհուրդների և տարածքային բաժանմունքների նախագահներ՝ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ՝ գեներալներ, սպաներ, հյուրեր, բարերարներ, ճամբարականների հարազատներ:

ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԻ ՓԱԿՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՄինչ արարողության պաշտոնական մասի մեկնարկը՝ ներկաները ծաղիկներ խոնարհեցին ճամբարում տեղադրված խաչքարի առջև: Ճամբարի շարահրապարակում կայացավ փակման հանդիսավոր արարողությունը: Ամեն ինչ զինվորական կարգ ու կանոնով էր: Դրոշակակիրները հրապարակ բերեցին ՀՀ, Արցախի և «Երկրապահի» դրոշները: Հնչեցին մեր երկու հանրապետությունների ու ԵԿՄ օրհներգերը, եղավ լռության րոպե: Ճամբարի պետ Վաչագան Ղուկասյանի զեկույցն ընդունելուց հետո ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ողջունելով ճամբարականներին ու հյուրերին մասնավորապես ասաց. «Երկրապահ կամավորականների միությունն այն ամուր կորիզն է, որը կրթվելով և դաստիարակվելով, հաղթանակած սերնդի ոգով շարունակելու է ազգանվեր գործը: 13 տարիների ընթացքում ճամբարը հանրապետության բոլոր մարզերից ու Արցախից տարեկան ավելի քան 3 հազար պատանի երկրապահներ է ընդունել: Ճամբարում յուրաքանչյուր ստորաբաժանում ունի իր հրամանատարը, յուրաքանչյուր օրվա համար նախատեսված է դասացուցակ-օրակարգ, որը հիմնականում մոտեցված է զինվորական կարգացուցակին: Օրակարգում ընդգրկված են նաև ուսումնական և հանգստի ժամեր: Այսուհետ ավելի լավ տեսքի կբերվի ճամբարը, կընդլայնվի տարածքը, և պատանի երկրապահ ակումբի սաները ուսումնամարզական ճամբարում ստեղծված հրաշալի պայմաններում կհանգստանան և կկոփեն իրենց մարմինն ու կամքը»:

ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԻ ՓԱԿՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԲանախոսը շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր համագործակցել ու օժանդակել են ճամբարի կայացմանը, հատկապես կարևորեց Գեղարքունիքի մարզպետարանի, Մարտունու քաղաքապետարանի դերը, ինչպես նաև՝ Մարտունու բժշկական կենտրոնի ԱԻՆ ստորաբաժանման, ոստիկանության, համայնքապետարանների, ՀՀ ՊՆ, ԱԻՆ, առողջապահության, ԿԳՄՍ նախարարությունների և «Արծիվ 24» գնդի դերը այս հրաշալի գաղափարը կյանքի կոչելու և համագործակցության համար:

ՀՀ ԵԿՄ վարչության կողմից եղավ նաև պարգևատրման արարողություն: ԵԿՄ շնորհակալագրերի և պատվոգրերի արժանացան ԵԿՄ-ի հետ համագործակցող պետական կառույցների ներկայացուցիչները, հովանավորներ և ճամբարականներ, ովքեր աչքի էին ընկել տարբեր մրցույթներում: Մարտունու բժշկական կենտրոն ՓԲԸ աշխատակիցները՝ տնօրեն Անդրանիկ Հարությունյան, արժանացան ԵԿՄ պատվոգրերի ու շնորհակալագրերի:

Այնուհետև ներկաներին ողջունեց և «Տերունական» աղոթքի խոսք ասաց Գևորգ քահանա Տեր-Բարսեղյանը:

Ճամբարի փակումը կայացավ պատանիների քայլերթով և համերգային մասով:

 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #34 (1405) 1.09.2021 - 7.09.2021, Բանակ և հասարակություն


02/09/2021