ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ
Սեպտեմբերի 3-ին եռամսյա հավաքի մասնակիցները 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում կրակ վարելու հմտությունները զարգացնելու և մարտավարական տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու նպատակով անցկացրել են հրաձգության մարզումներ։
Անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն՝ անվրեպ խոցելով կրակադաշտի թիրախները։