Ка-52 «ԱԼԼԻԳԱՏՈՐ» ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ԿԱՊԻ ԵՎ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Ռուսաստանյան բազմանպատակային՝ հետախուզական հարվածային այս ուղղաթիռների և նրանց տարբեր մոդիֆիկացիաների համար «Ակադեմիկոս Ա. Լ. Մինցի անվան ռադիոտեխնիկական ինստիտուտը» 2012 թվականից ՌԴ պաշտպանության նախարարությանը կմատակարարի կապի և ազդարարման նոր սերնդի «БРИЗ» համակարգեր, որոնց պետական փորձարկումները հաջողությամբ ավարտվեցին անցած շաբաթ:
Համակարգը թույլ է տալիս օդից այսպես կոչված «օնլայն ռեժիմով» իրականացնել հետախուզություն, տվյալները ժամանակի իրական ռեժիմում և բարձր որակով հաղորդել մյուս ուղղաթիռներին և կամ վերգետնյա հրամանատարական կետ, ղեկավարել ավիացիոն խմբավորման գործողություններն ու նրանց կրակային խոցման միջոցների արդյունավետ կիրառումը:
150 վատտ ընդհանուր հզորություն ունեցող համակարգը կշռում է հազիվ 10 կիլոգրամ, այնինչ աշխարհում դրա նմանակները կշռում են մի քանի տասնյակ կիլոգրամ: