ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Խաղաղապահ բրիգադի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանի անունով դասասենյակ է անվանակոչվել Երևանի համար 175 դպրոցում։
Փոխգնդապետի ծննդյան 39-ամյակի առիթով Նուբարաշենի մշակույթի տանը կազմակերպվել է հուշ-երեկո, որին մասնակցել են Խաղաղապահ բրիգադի հրամանատարը, զորամասի զինծառայողներ, Անդրանիկ Մանուկյանի հարազատներն ու ընկերները։
Հուշարձան-խաչքարի մոտ էլ հարգանքի տուրք է մատուցվել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: