ԻՐԱՆՈՒՄ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ՅՈԹ ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ
Կենտրոնական Իրանում գտնվող պողպատաձուլման գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թվում նաև օտարերկրացիներ կան, իսկ վիրավորների թիվը հասել է 12-ի: Համաձայն տեղի իշխանությունների հաղորդած տեղեկությունների, ողբերգության պատճառը հալված մետաղի մեջ ընկած պայթուցիկ նյութերն են:
Անցած ամիս ողբերգական պատահար էր տեղի ունեցել նաև Թեհրանի մերձակայքում գտնվող մի զինապահեստում, պայթյունի հետևանքով զոհվել է 27 և վիրավորվել 16 հոգի:
Խորագիր՝ Նորություններ