ՆԱՏՕ-Ն ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԻՐԱՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Հյուսիսատլանտյան դաշինքն այս ամսվա վերջին կփակի Իրաքում հատուկ ծառայությունների աշխատակիցների պատրաստման՝ արդեն ութ տարի գործող կենտրոնը, կհեռանան նաև Դաշինքի անդամ 13 պետությունների շուրջ 130 մասնագետներ, քանի որ Իրաքի իշխանությունների հետ համաձայնություն ձեռք չբերվեց երկրից օտարերկրյա զորքերի դուրս բերումից հետո մնացող զինծառայողների իրավական կարգավիճակի և Իրաքում գործող օրենքներով քրեական հետապնդման չենթարկելու վերաբերյալ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական