ՀՈՂԸ
Աթա ապերը Տեղվա շենում է ապրում. աշխարհի բան ու գործից գիտակ ու հասկացող, պատմության անց ու դարձին ծանոթ: Պատմում էր իր իմացածից, իր ապրածից.
-Ամին պացի ժամանակի ճռռացող տուռն ու ներս մտի, մին տես հինչեր կտեսնաս: Ցեցերի հինավուրց տոհմերը միշտ էլ մըղմող են քիցալ քու վեղդ, քու քաղցր պատառ վեղդ, որը միշտ նրանց պկում ա մնացել,- բորբոքված պատմում էր Աթա ապերը ու վկայակոչում հազար ու մի դեպք: -Հալա ոչ մի թուրք իլալ չի աշխարքում, վեր հայը իլալ ա …, հե՜յ գիդի օրեր… Լրիվ թշնամեքը հեչ, անիծվի թուրքն ու նրա ծնունդը,- ասում էր ապերը ու նրա աչքերը ցավից երբեմն նեղանում էին, երբեմն՝ լայնանում:
Հայի հայրենահամ հողը լուսնահաչ տվող բարբարոս թուրքի տեսածիրում է եղել միշտ, ու մշտապես նա մահառիթ գաղտնիքներ է մտմտացել, նենգության մթին վիհ ու խորխորատից աղվեսակերպ դավ ու խարդախություն հունցել իր նախանձամութ հոգու անկյուններում և առիթ ու հարմար ժամանակ փնտրել իր հրեշավոր ծրագրերը իրականացնելու, հային բնաջնջելու, նրա հողերին տիրանալու համար:
Իր թաքուն կամ բացահայտ արտահայտված նկրտման՝ որտեղից ուր ուղեցույց նշանը նրա ոչխարների դունչն էր, որը գյուղ գյուղի հետևից նվաճվում էր, բնակեցվում քոչվորական ցեղախմբերով: Փոքրիկ անհետևողականության, թե չգիտեմ ինչ պատճառով թուրքը եկավ, բնավորվեց, ճտեր հանեց ու ամենայն հայոց բանաստեղծի հայտնի հեքիաթի նման՝ տիրակալի իրավունքով ազդարարեց. «էս սարն իմն է, էս ծառն իմն է», ու գյուղերի անունները դրեց իր ժանգոտած մտքով ինչ անուն որ անցավ.
-Թորքը տհենց ա, հինչ վեր լավն ա ու հարմար, չանթում, սեփականացնում ա, ու մինչև մաման չես լացացնում, չի հրաժարվում,- ասում է վարպետ Կոլյան, ու ստեղ են ասալ է.
«Թուրքին մինչև թակում չես, քիրվա չի դառնում»: Տարածքին պիտի հետևիս, վեղիդ տեր կաղնես, հակառակ դեպքում՝ թույլ տալը նահանջ ա՝ աղետալի հեռանկարով:
Խավարասերների հոգեբանության մեջ ազնվությունն ու գութը ոչ մի արժեք չունեն, նրանք ունեն գարշելի թույն, մաղձ… Թուրքը անընդհատ պտտվում է իր առանցքի շուրջը, և նրա յուրաքանչյուր շրջապտույտ ավար է, գողոն, թալան, դաժանություն, սպանություն…
Հիմա է կրկնվում պատմության չարաբաստիկ դասը, մեծացել է հայի ցավը, բզկտվել հայկական հողը.
-Ասում են՝ թուրքը դիվանագետ է, հասկացանք դա, բայց ես դա դիվանագիտություն չեմ համարում: Այդ ազգի մեջ կա մի գործելակերպ՝ «Էրեսով հիլի, տակով՝ ծիլի» ձևակերպմամբ: Նա խարդախության, դավի սպասարկուն և գործակիցն է, թիկունքից հարվածելը նրա համար ապրելակերպ է, կենսաձև, նրա կռիվը ուրիշի ունեցվածքին տիրանալն է, իսկ մերը՝ սրբազան հողի, մարդ ապրելու ու մեռնելու կռիվ է՝ գիտակցված, հաստատագրված,- ասում է իր ազգի հոգս ու ցավով ապրող պատմության ծեր ուսուցիչը:
-Հայի կռիվը սրբազան, արդար կռիվ է, գոյության կռիվ է, տեսակի պահպանության, արժանապատվության, իր սեփական Հող-Հայրենիքի վրա իր եռագույնի՝ արժանապատվության դրոշի ծածանումն է, ի նշան խաղաղության, սեփական կշռույթի արտահայտության…
Սակայն իր արնամած որջում մահի մանգաղը ձեռքին արնատենչ վամպիր թուրքն ու իր թափթփուկ ազերիները մեծ ոճիրի սկզբնավորումը ուզում են նորից իրականություն դարձնել, հայոց հողը դարձնել հայ ժողովրդի բնաջնջման ճամբար, մահաշունչ խորշակ սփռել ու որպես ճախրակների կույր խուռներամ ցանկանում են ծվարել հայոց անառիկ լեռներում:
Սակայն հողը տեր ունի, չարիքն էլ՝ վերջ: Մութին լույսն է փոխարինում, խորշակին հաջորդում բարեբեր եղանակը: Կգա ժամանակը, երբ բախտի շիլ աստվածուհին կտեսնի ամեն բան: Համոզված եմ, որ այդ ժամանակ հայոց նաիրյան բարդուց սկսած, մնացած ծառատեսակներով ավարտած, յուրաքանչյուր ծառ վիճարկելու է քո կախաղանը դառնալու պատիվը՝ աղետաթուրք…
Այդժամ հայոց քաջերի արյունով ներծծված հողը կարմրագույն ծաղիկների փոխարեն այլ գույնի ծաղիկներ էլ կծնի, հողի կուրծքը ցավի ու զենքի փոխարեն մաճը կակոսի առավոտի շաղոտ շուրթերը արտույտի օրհնանքով, ու գիշերները կաթող աստղալույսով, խաղաղությամբ ու հաղթանակի երթով կբացվեն:
… Ու մեր հողը նորից կհամբուրի իր տիրոջ ճաքճքած ափերը…
ՍՎԵՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #36 (1407) 15.09.2021 - 21.09.2021, Հոգևոր-մշակութային