ՄԵՆՔ ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴ ԵՆՔ
… Այսօր պահեստազորի վարժական հավաքներ են երկրում, այսինքն՝ ազգի յուրաքանչյուր տղամարդ զինվոր է դառնում հանուն Հայրենիքի: Սա այնքան հուզիչ է ու հուսադրող: Նա առիթի դեպքում ավելի արհեստավարժ ու հզոր է կանգնելու հայրենիքի սահմանին, նա զինվորի ոգին, կերպարը, հայրենասիրությունը, բարոյականությունը կրելու է իր հոգում ու տանելու է հասարակություն, փոխանցելու է բարձրացող սերնդին:
Մենք ազգովի զինվորանալով՝ ճիշտ ճանապարհ ենք ընտրել: Չնահանջելը, պայքարելն ու հավատալը հաղթանակի կեսն է: Մենք շատ ավելի ծանր օրեր ենք ունեցել ազգովի, բայց հաղթահարել ենք արհավիրքն ու շարժվել ենք առաջ: Մեր դարավոր երթը դժվար է եղել, բայց մենք երբեք չենք մնացել կեսճանապարհին: Մենք հավերժի ճամփորդ ենք:
ԳՈՒԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ժողովրդական դերասան
Խորագիր՝ #36 (1407) 15.09.2021 - 21.09.2021, Բանակ և հասարակություն