Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ



Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանդիսավոր տոնակատարությամբ նշել է Անկախության օրը։ Միջոցառմանը մասնակցել են KFOR առաքելության հրամանատարական կազմը, ռազմաբազայի ղեկավարությունը, մոտ երկու տասնյակ ազգերի ղեկավար ներկայացուցիչներ, այլ հյուրեր:

Արարողության ընթացքում ներկայացվել են հայկական պետականության խորհրդանիշները, հայոց պատմությունը, հայկական խաղաղապահ առաքելության գործունեությունը։

Խորագիր՝ Նորություններ


23/09/2021