ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 23-ին N զորամիավորումում անցկացվել է զորամասերի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների, իրավաբանների, հոգեբանների և հոգևոր սպասավորների հավաք-խորհրդակցություն:
Ներկայացվել են անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին և իրավաբանական խնդիրներին առնչվող մի շարք հարցեր, քննարկվել են դրանց լուծման համար անհրաժեշտ քայլերը, մշակվել են նոր մոտեցումներ։