ԱՐԴՅՈՔ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ԻՆՔՆԱՎՍՏԱՀ ՉԵ՞Ք
Թեստը մշակվել է 2008 թվականին` «Հոգեբանական թեստերի մշակման մոսկովյան լաբորատորիայում»: Որպես ինքնագնահատականի ստուգման հուսալի մեթոդիկա` արտոնագրված է GNU (General public License` ընդհանուր հանրային արտոնագիր) FDL-ի (Free documental license` ազատ փաստաթղթերի արտոնագիր) կողմից:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. Թեստը նախատեսված է ինքնաստուգման համար եւ նպատակ ունի նպաստելու միմիայն անհատի ինքնաբացահայտմանն ու ինքնաճանաչողությանը: Չի կարելի այն լրացնել մեկ ուրիշի հետ կամ, առավել եւս, ուրիշի փոխարեն, քանի որ նման դեպքերում ճիշտ արդյունք չի ստացվի:
2. Հիշեք, որ թեստի արդյունքները չեն կարող մեկնաբանվել միանշանակ:
Հաստատեք («այո՛») կամ ժխտեք («ո՛չ») հետևյալ պնդումները.
1. Վերջին մի քանի տարում ես առնվազն մեկ անգամ վարկ եմ վերցրել:
2. Վերջին մեկ տարում ես կարդացել եմ գոնե մեկ գիրք այն մասին, թե ինչպես է կարելի ինքնավստահ լինել:
3. Ես գիտեմ, որ մարդն իր ուղեղի հնարավորությունների առավելագույնը 5 տոկոսն է օգտագործում և չեմ կասկածում, որ այդպես է:
4. Իմ մտերիմներն այնքան ինքնավստահ չեն, որ կյանքում հասնեն իրենց ուզածին:
5. Որպես կանոն` ես կարողանում եմ թողնել գործունյա և իր ուժերին վստահ մարդու տպավորություն, ով գիտի, թե ինչ է ուզում:
6. Ես կարողանում եմ այլ մարդկանց վարքը ղեկավարել անգամ ձայնիս տոնայնությամբ:
7. Ես երբեք չեմ անհանգստացել նոր գիտելիք և հմտություն ձեռք բերելու համար, քանի որ վատագույն դեպքում կարող եմ գտնել մարդկանց, ովքեր ինձ ճիշտ խորհուրդ կտան:
8. Եթե իմ ինքնավստահությունն ինչ-ինչ պատճառներով նվազում է, ապա, միևնույնն է, ես ամեն ինչ անում եմ` նպատակիս հասնելու համար:
9. Եթե ցանկանամ, ինձ համար դժվար չի լինի մի երեկո անցկացնել որևէ համակրելի կնոջ (տղամարդու) հետ:
10. Ես երբեք կուչ չեմ գալիս, ընդհակառակը` միշտ փորձում եմ որքան հնարավոր է ձիգ կեցվածքով լինել:
11. Հարկ եղած դեպքում ես կարող եմ առանց կաշկանդվելու ցանկացած բան ասել ցանկացած մարդու երեսին:
12. Առնվազն շաբաթը մեկ անգամ ես կանգնում եմ հայելու դիմաց և փորձում իմ հիմնական ժեստերն ու արտահայտությունները:
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
Ցանկացած «այո» պատասխան գնահատեք 1 միավոր, «ոչ»` 0 միավոր, և հաշվեք գումարը:
0-2 միավոր – Դուք ինքնավստահության պակաս ունեք և հնարավոր է, որ ինքներդ Ձեզ չեք վստահում: Սակայն դա դեռ վերջնական եզրակացություն չէ, քանի որ այս թեստը նախատեսված է միայն ինքնավստահության «ավելցուկի» բացահայտման համար, ուստի վերն առաջարկված համոզմունքները ինչ-որ չափով ծայրահեղացված են: Փորձեք հասկանալ, թե ինչն է, որ թույլ չի տալիս Ձեզ վստահել սեփական ուժերին:
3-6 միավոր – Դուք ինքնավստահ մարդ եք, բայց Ձեր ինքնավստահությունը ծայրահեղության հասնելու հակում ունի: Հաջողության հասնելու համար պարզապես գտեք Ձեր տեղն այս կյանքում, որտեղ առավելագույն օգուտ կտաք մարդկանց և կվայելեք շրջապատի հարգանքն ու սերը: Մի մոռացեք նաև մշտապես ինքնակրթվել. Ձեր գիտելիքներն այն հիմքը կլինեն, որը ոչ մի ֆինանսական ճգնաժամ չի կարող փլուզել:
7-12 միավոր – Կարելի է ասել, որ Դուք «թունավորված եք» ինքնավստահությամբ: Դուք այնքան եք ինքնավստահ, որ օրեցօր ավելի եք դժվարանալու շրջապատող աշխարհը գնահատել օբյեկտիվորեն, քանի որ Ձեր կարծիքով Դուք եք աշխարհի կենտրոնը: Մտածեք այս մասին:
ԱՆԻ ՄԵՐՈՒԺԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Խորագիր՝ #48 (913) 8.12.2011 – 14.12.2011, Ռազմական