ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Սեպտեմբերի 27-ին զորամիավորումներում անցկացվել են միջոցառումներ ի հիշատակ Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի տարելիցի։
Միջոցառմներին ներկա են եղել զորամիավորումների հրամկազմը, զոհված զինծառայողների հարազատները, մարտական և ծառայակից ընկերները, ՏԻՄ ներկայացուցիչներ և այլք։
Հարգանքի տուրք է մատուցվել նահատակների սխրանքը հավերժացնող հուշարձանների մոտ, կատարվել է հոգեհանգստյան կարգ։