ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔՆԵՐ
Սեպտեմբերի 29-ից N զորամասի մոտոհրաձգային ստորաբաժանումների մասնակցությամբ մեկնարկել են ճամբարային հավաքներ։
Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, ճշգրտվել են ստորաբաժանումների գործողությունների հաջորդականությունը, փոխգործակցության կազմակերպման կարգը: Զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ։