Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ…



ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ...Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը Արցախի Հանրապետության հետ շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով, օդուժի, հրետանու, անօդաչուների կիրառմամբ, հարձակում սկսեց՝ հրթիռակոծելով նաեւ խաղաղ բնակավայրերը։

Մարտական գործողություններն ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում եւ տեւեցին 44 օր:

Թուրք-ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմի առաջին օրը Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Պատերազմի 44 օրերի ընթացքում Ադրբեջանը կիրառեց միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ՝ կասետային հրթիռներ, ֆոսֆորային զինամթերք, «բայրաքթարներ», թիրախավորեց Արցախի և Հայաստանի քաղաքացիական բնակչությանը, ենթակառուցվածքները: Թուրքիայի օգնությամբ պատերազմից առաջ և դրա ամբողջ ընթացքում Սիրիայից հազարավոր վարձկան ահաբեկիչներ տեղափոխվեցին Ադրբեջան և ուղարկվեցին Արցախյան ռազմաճակատ։ Սիրիայի Մարդու իրավունքների մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ Ադրբեջանի կողմից մարտերում ներգրավված Սիրիայից գրոհայինների ընդհանուր թիվը հասել է առնվազն 2350-ի, որոնցից 320-ը վերադարձել է Սիրիա՝ հրաժարվելով վճարից և մարտերին մասնակցելուց: Վարձկան ահաբեկիչների մասնակցության մասին հայտնել են նաեւ միջազգային լրատվամիջոցները։

Ամբողջ պատերազմի ընթացքում Թուրքիան բացահայտ ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին:

Խորագիր՝ #38 (1409) 29.09.2021 – 5.10.2021, Ազգային բանակ


30/09/2021