ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում, կարևորել Իրանի դերակատարությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում։
Կողմերը քննարկել են նաև հայ-իրանական համագործակցության խորացմանը և տարածաշրջանային խնդիրներին առնչվող այլ հարցեր:
Խորագիր՝ Նորություններ