Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ



Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմային:

Դեսպան Ֆուկուշիման շնորհավորել է պաշտպանության նախարարին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է անվտանգային ոլորտում Հայաստանի, հատկապես՝ Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո առաջացած մարտահրավերները։

Քննարկվել են նաև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները և հեռանկարային ուղղությունները:

Խորագիր՝ Նորություններ


01/10/2021