ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Գորիսի քաղաքային պանթեոնում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված մայոր Էդգար Մաթևոսյանի հիշատակին նվիրված արարողություն։
Միջոցառմանը մասնակցել են զինվորականներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, հոգևորականներ, հարազատներն ու ընկերները։ Ներկայացվել է մայոր Մաթևոսյանի գործունեությունը, մարտական ուղին և կատարած սխրանքը։