ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 12-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող, հետմահու «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված շարքային Սամվել Վարդանի Գևորգյանի շքանշանը հանձնվել է զինծառայողի ծնողին։ Արցախի Հանրապետության նախագահի կողմից շնորհված պարգևը հանձնել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Արթուր Պողոսյանը։