Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆՀոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա սպառնալիքները, նշել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում ՆԱՏՕ-ի անդամ երկրի` Թուրքիայի դերակատարության մասին, ինչը նվազեցրել է տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում ՆԱՏՕ-ի հանդեպ վստահությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:

Խորագիր՝ Նորություններ


22/10/2021