Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՊՐՈՂ ՈՒ ԱՊՐԵՑՆՈՂ ԳՈՐԾ…



ԱՊՐՈՂ ՈՒ ԱՊՐԵՑՆՈՂ ԳՈՐԾ...«Ուզում եմ շնորհավորել բոլորիս մեր Անկախության տոնի կապակցությամբ: Առանձին ուզում եմ շնորհավորել պապիկիս՝ Մակար Մեհրաբյանին: Պա՛պ ջան, ինչո՞ւ հենց քեզ հիշեցի: Քանի որ մեր մեջ, կոնկրետ իմ մեջ, հենց դու ես սերմանել հայրենասիրությունն ու անկախ Հայրենիքի հանդեպ սերը: Իմ ճանաչած այն հազվագյուտ մարդկանցից ես, որի համար Հայրենիքն ամենաթանկն է, ու դու այստեղ գալու համար շատ բաներ ես թողել ուրիշ երկրում ու եկել ես Հայրենիք ու զրոյից նոր կյանք ես սկսել: Դրա համար հատուկ ուզում եմ քեզ շնորհավորել: Ու շատ շնորհակալ եմ, գոհ եմ, որ հենց դու ես իմ պապիկը, ու ես երկրից շատ եմ բացակայել, բայց այսօր էլի ամեն ինչ թողել ու հետ եմ եկել Հայրենիք, որ ծառայեմ, հետո նորից գամ ու շարունակեմ կյանքս…»:  21 սեպտեմբերի, 2020 թ. … Այս սրտառուչ խոսքերը հնչել են 44-օրյա պատերազմում անմահացած զինվոր, հրետանավոր-հաշվարկող, սերժանտ Արեն Մեհրաբյանի շուրթերից, այո՛, պատերազմից ընդամենը օրեր առաջ՝ Անկախության տոնի կապակցությամբ արված տեսաուղերձում:

Արենին առաջին անգամ հանդիպել եմ հրետանային ուսումնական զորամասում՝ երդման արարողության օրը: Այսօրվա պես հիշում եմ. զրուցեցի լավ ծառայությամբ առանձնացած երեք երիտասարդների՝ ԱՄՆ-ից ինքնակամ վերադարձած Արեն Մեհրաբյանի, Ֆրանսիայից եկած մի ուրիշ հրաշալի տղայի՝ Սևան Օզգյուլի, և Հայկ Գևորգյանի հետ, որոնք, մեկ տարի անց՝ 44-օրյա պատերազմում հրետանավորի հմտությամբ իրենց փայլուն էին դրսևորելու:

«Բանակը պարտականություն է հայ տղամարդու համար,- երդման օրն ասաց Արենը,- ես այստեղ եմ ծնվել-մեծացել: Երեք տարի առաջ աշխատելու նպատակով գնացել եմ ԱՄՆ. մեր տպարանում արտադրամասի ղեկավար էի: Դրան զուգահեռ՝ սովորում էի Կալիֆորնիայի համայնքային քոլեջի ֆիզիկայի ֆակուլտետում. աստղաֆիզիկ եմ ուզում դառնալ: Կես տարի էր մնացել, որ ավարտեի ու տեղափոխվեի համալսարան…»:

ԱՊՐՈՂ ՈՒ ԱՊՐԵՑՆՈՂ ԳՈՐԾ...2016 թ. քառօրյա պատերազմը Արենի համար էլ շրջադարձային էր եղել. որոշել էր կիսատ թողնել ուսումն ու ծառայել Հայրենիքում, հետո միայն վերադառնալ ու շարունակել: «Երկու եղբայր ունեմ, ես մեծն եմ. պետք է նրանց համար օրինակ ծառայեի: Շատ պարզ բաներ են պետք մարդուն երջանիկ լինելու համար, ու հենց այդ պարզ բաները ես ԱՄՆ-ում չգտա: Կեղծիք էի զգում… Հիմա այստեղ՝ զորամասում, ինձ հրաշալի եմ զգում. գիտակցում եմ, որ մեր ծառայությունը շատ ավելի պատասխանատու է. չէ՞ որ մենք սերժանտներ ենք դառնալու, պատասխանատվություն ենք ստանձնելու նաև մյուս զինվորների համար»:

Հաջորդ հանդիպումս պատահական եղավ. հինգ ամիս անց նույն ուսումնական զորամասում հանդիպեցի արդեն իր գործում հմտացած հրետանու հաշվարկող Արենին: Քննությունները գերազանց էր հանձնել, պատրաստվում էր հիմնական ծառայավայր՝ Տավուշում տեղակայված զորամաս մեկնել: Նույն այդ զորամասի կազմում ամիսներ անց մասնակցելու էր հուլիսյան մարտական գործողություններին…, հետո՝ 44-օրյա պատերազմի սկսվելուն պես, տեղափոխվելու էր Արցախի ամենաթեժ կետերը՝ Մատաղիս, Մարտակերտ:

Հրետանավոր տղաներիս մասին լսեցի արդեն պատերազմի օրերին՝ երեքն էլ Արցախում էին: Խիզախ, իրենց գործի գիտակ, ոչ մի դժվարությունից չընկճվող, հերո՛ս տղերք: Սևանն ու Հայկը պատերազմից վերադարձան, իսկ Արենը… անմահացավ՝ մինչև վերջ նվիրված մնալով ծառայակից ընկերներին ու հերոսաբար իր մարտական խնդիրները կատարելով: Բացառիկ արի ու նվիրված մարդ, զինվոր… 28 օր ու գիշեր չէին լռում նրանց զորամասի հրետանավորների վարած հզոր համազարկերը: Նրանք դիպուկահարի ճշգրտությամբ էին խոցում թշնամու զինտեխնիկան, որի շնորհիվ վաստակել էին «դիպուկահարների ստորաբաժանում» անունը: Դրա շնորհիվ էր նաև, որ Մարտակերտը կանգուն մնաց… 28 օր Արենն ու դասակի մյուս տղաներն առանց հերթափոխի հերոսական մարտեր էին մղել թշնամու՝ բազմակի գերազանցող ուժերի դեմ: Ցավոք, Արենի ստորաբաժանման զինտեխնիկան խոցվեց, իսկ նրանց գիշերով օգնության շտապող 4 հրամանատարներով մեքենան, դեռ տեղ չհասած, խոցվեց անօդաչուի հարվածից: Տղաները խաղաղ քնած էին, երբ լուրը հասավ նրանց: Զինակից ընկերների հետ Արենին հաջողվել էր մեքենայից վիրավոր 3 հրամանատարներին թաքստոց տեղափոխել: Հրամանատարներից Արմեն Սահակյանի ոտքերը կոտրված էին: Թիկնոց-վրան են բերել, տեղավորել ու տեղափոխել խրամատ, բայց չեն հասցրել թաքնվել. ԱԹՍ-ն նկատել էր նրանց… Արեն Մեհրաբյանը և մյուս 5 լուսեղեն զինվորները՝ կրտսեր սերժանտ Արամ Սիմոնյանը, Հենրի Արուտյունովը, Գագիկ Աբրահամյանը, Կարեն Պետիկյանը, Էդվարդ Դովլաթբեկյանն ու վիրավոր հրամանատարը՝ Արմեն Սահակյանը, այդ օրը՝ հոկտեմբերի 28-ին,  անմահացան ծանր գնով պահված դիրքում…

ԱՊՐՈՂ ՈՒ ԱՊՐԵՑՆՈՂ ԳՈՐԾ...Արենի հայրը՝ մասնագիտությամբ ֆիզիկոս, գործարար Մհեր Մեհրաբյանը, 2020 թ. օգոստոս ամսվա վերջին ԱՄՆ-ից եկել էր Հայաստան՝ արձակուրդն այստեղ անցկացնելու: Սեպտեմբերի 27-ին, երբ պայթել էր պատերազմը, Մհերը զգալով, որ արտառոց մի բան է կատարվում, մեծ եղբոր՝ Արամ Մեհրաբյանի և եղբորորդու՝ Դավիթի հետ կամավորագրվելով, շտապել էին Արցախ՝ առաջնագիծ: Իրենց բաժին կռիվն էին տվել Մարտունի, Ֆիզուլի, Ջրական ուղղություններում, շրջափակման մեջ ընկել, հաջողել անվնաս դուրս գալ և դուրս բերել զինվորների խմբին, բայց Հադրութի մատույցներում կրկին թիրախավորվել էին թշնամական ԱԹՍ-ից: Մհերին ոտքից և մեջքից բեկորային վիրավորումով հոկտեմբերի 12-ին տեղափոխեցին Կարմիր բլուր, այնտեղից էլ՝ Ստեփանակերտի հոսպիտալ, վիրահատեցին:

…Վերջին զանգը Արենից եղել է հոկտեմբերի 27-ին: Այդ օրը Մհերին հիվանդանոցից տուն էին տեղափոխել: Արենը հարցրել էր ծնողներին՝ ինչքա՞ն կտևի պատերազմը: Քանի որ դեռ ոչինչ պարզ չէր, դեղորայքի և  անհրաժեշտ պարագաների մի մեծ ցուցակ էր ուղարկել իր ու ստորաբաժանման 15 տղաների համար: Գնել ու հենց հաջորդ օրը ուղարկել էին Ստեփանակերտ, որտեղից փոխանցելու էին իրենց՝ Մարտակերտ: Ծնողները հետո էին իմանալու, որ Արենի կյանքի թելն ընդհատվել էր հենց հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը… Երկուս ու կես ամիս էր մնացել Արենի զորացրվելուն… Ավելի ուշ Արենի հրամանատարներից 3-ը եկել էին ծնողներին այցելության, շնորհակալություն էին հայտնել՝ ասելով, որ Արենը, մյուս զինընկերների հետ, իրենց կյանքն էր փրկել:

…Պատերազմից հետո մի քանի անգամ ուզում էի Արենի մասին գրել, բայց չէր ստացվում, իսկ օրերս դրա առիթը ներկայացավ: Պատիվ ունեցա ավելի հանգամանալից ծանոթանալու նրա ծնողներին՝ հազվագյուտ այդ մարդկանց: Արենի մորը՝ Սաթիկ Նաիրյանին, առաջին անգամ հանդիպել էի որդու երդման արարողության օրը: Զրուցել էինք Արենի ԱՄՆ-ից վերադարձի մասին, ուրախացել զորամասում նրա արձանագրած հաջողություններով, ոգու ամրությամբ: Այս անգամ՝ պատերազմից հետո, հանդիպման առիթն այլ էր.

-Պատերազմից հետո ամուսնուս հետ որոշեցինք՝ պիտի իրականություն դառնան մեր որդու երազանքները,- ասում է Սաթիկը,- Արենը լույս էր, շատ խելացի, բարի, դեռ մանկուց շատ ինքնուրույն, հավասարակշռված… Հիմա մենք ուզում ենք մեզնից կախված ամեն ինչ անել, որ չկրկնվի այն աղետը, որ այսքան լույս տղաների կյանքեր տարավ:

Արենը երազում էր Հայրենիքում աերոտիեզերական շարժիչների և թռչող սարքերի արտադրություն հիմնել: Դեռ ԱՄՆ-ում համոզում էր ծնողներին, որ հենց Հայաստանում է պետք հիմնել գործարանը: Նրա երազանքն այժմ իրականություն է դառնում նրա ծնողների՝ Մհեր Մեհրաբյանի և Սաթիկ Նաիրյանի ջանքերով: «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը, որ նախաձեռնել են նրանք, համագործակցելով մի քանի կազմակերպությունների ու անհատների հետ, նվիրական մի ծրագիր է մեկնարկել.  44-օրյա պատերազմում վիրավորված, հաշմանդամություն ունեցող մեր տղաների համար այս օրերին դասընթացներ են անցկացվում, ինչի արդյունքում վերջիններս պիտի կարևոր առաքելություն կատարեն. աշխատելու են այժմ արդեն կազմավորվող ու համալրվող Արեն Մեհրաբյանի անվան մեքենաշինական ընկերությունում, որը թռչող սարքերի, աերոտիեզերական շարժիչների գործարանի հիմքն է: Հարստացնելով ծրագրավորման և եռաչափ մոդելավորման համար անհրաժեշտ գիտելիքները՝ նրանք հնարավորություն կունենան բարձր աշխատավարձով իրենց կարևոր ներդրումն ունենալ հայրենական գիտության և պաշտպանունակության ամրապնդման աշխատանքներում:

«Ուզում եմ շնորհավորել բոլորիս մեր Անկախության տոնի կապակցությամբ: Առանձին ուզում եմ շնորհավորել պապիկիս՝ Մակար Մեհրաբյանին: Պա՛պ ջան, ինչո՞ւ հենց քեզ հիշեցի: Քանի որ մեր մեջ, կոնկրետ իմ մեջ, հենց դու ես սերմանել հայրենասիրությունն ու անկախ Հայրենիքի հանդեպ սերը: Իմ ճանաչած այն հազվագյուտ մարդկանցից ես, որի համար Հայրենիքն ամենաթանկն է, ու դու այստեղ գալու համար շատ բաներ ես թողել ուրիշ երկրում ու եկել ես Հայրենիք ու զրոյից նոր կյանք ես սկսել: Դրա համար հատուկ ուզում եմ քեզ շնորհավորել: Ու շատ շնորհակալ եմ, գոհ եմ, որ հենց դու ես իմ պապիկը, ու ես երկրից շատ եմ բացակայել, բայց այսօր էլի ամեն ինչ թողել ու հետ եմ եկել Հայրենիք, որ ծառայեմ, հետո նորից գամ ու շարունակեմ կյանքս…»: 21 սեպտեմբերի, 2020 թ. … Այս սրտառուչ խոսքերը հնչել են 44-օրյա պատերազմում անմահացած զինվոր, հրետանավոր-հաշվարկող, սերժանտ Արեն Մեհրաբյանի շուրթերից, այո՛, պատերազմից ընդամենը օրեր առաջ՝ Անկախության տոնի կապակցությամբ արված տեսաուղերձում: Արենին առաջին անգամ հանդիպել եմ հրետանային ուսումնական զորամասում՝ երդման արարողության օրը: Այսօրվա պես հիշում եմ. զրուցեցի լավ ծառայությամբ առանձնացած երեք երիտասարդների՝ ԱՄՆ-ից ինքնակամ վերադարձած Արեն Մեհրաբյանի, Ֆրանսիայից եկած մի ուրիշ հրաշալի տղայի՝ Սևան Օզգյուլի, և Հայկ Գևորգյանի հետ, որոնք, մեկ տարի անց՝ 44-օրյա պատերազմում հրետանավորի հմտությամբ իրենց փայլուն էին դրսևորելու: «Բանակը պարտականություն է հայ տղամարդու համար,- երդման օրն ասաց Արենը,- ես այստեղ եմ ծնվել-մեծացել: Երեք տարի առաջ աշխատելու նպատակով գնացել եմ ԱՄՆ. մեր տպարանում արտադրամասի ղեկավար էի: Դրան զուգահեռ՝ սովորում էի Կալիֆորնիայի համայնքային քոլեջի ֆիզիկայի ֆակուլտետում. աստղաֆիզիկ եմ ուզում դառնալ: Կես տարի էր մնացել, որ ավարտեի ու տեղափոխվեի համալսարան…»: 2016 թ. քառօրյա պատերազմը Արենի համար էլ շրջադարձային էր եղել. որոշել էր կիսատ թողնել ուսումն ու ծառայել Հայրենիքում, հետո միայն վերադառնալ ու շարունակել: «Երկու եղբայր ունեմ, ես մեծն եմ. պետք է նրանց համար օրինակ ծառայեի: Շատ պարզ բաներ են պետք մարդուն երջանիկ լինելու համար, ու հենց այդ պարզ բաները ես ԱՄՆ-ում չգտա: Կեղծիք էի զգում... Հիմա այստեղ՝ զորամասում, ինձ հրաշալի եմ զգում. գիտակցում եմ, որ մեր ծառայությունը շատ ավելի պատասխանատու է. չէ՞ որ մենք սերժանտներ ենք դառնալու, պատասխանատվություն ենք ստանձնելու նաև մյուս զինվորների համար»: Հաջորդ հանդիպումս պատահական եղավ. հինգ ամիս անց նույն ուսումնական զորամասում հանդիպեցի արդեն իր գործում հմտացած հրետանու հաշվարկող Արենին: Քննությունները գերազանց էր հանձնել, պատրաստվում էր հիմնական ծառայավայր՝ Տավուշում տեղակայված զորամաս մեկնել: Նույն այդ զորամասի կազմում ամիսներ անց մասնակցելու էր հուլիսյան մարտական գործողություններին…, հետո՝ 44-օրյա պատերազմի սկսվելուն պես, տեղափոխվելու էր Արցախի ամենաթեժ կետերը՝ Մատաղիս, Մարտակերտ: Հրետանավոր տղաներիս մասին լսեցի արդեն պատերազմի օրերին՝ երեքն էլ Արցախում էին: Խիզախ, իրենց գործի գիտակ, ոչ մի դժվարությունից չընկճվող, հերո՛ս տղերք: Սևանն ու Հայկը պատերազմից վերադարձան, իսկ Արենը… անմահացավ՝ մինչև վերջ նվիրված մնալով ծառայակից ընկերներին ու հերոսաբար իր մարտական խնդիրները կատարելով: Բացառիկ արի ու նվիրված մարդ, զինվոր… 28 օր ու գիշեր չէին լռում նրանց զորամասի հրետանավորների վարած հզոր համազարկերը: Նրանք դիպուկահարի ճշգրտությամբ էին խոցում թշնամու զինտեխնիկան, որի շնորհիվ վաստակել էին «դիպուկահարների ստորաբաժանում» անունը: Դրա շնորհիվ էր նաև, որ Մարտակերտը կանգուն մնաց… 28 օր Արենն ու դասակի մյուս տղաներն առանց հերթափոխի հերոսական մարտեր էին մղել թշնամու՝ բազմակի գերազանցող ուժերի դեմ: Ցավոք, Արենի ստորաբաժանման զինտեխնիկան խոցվեց, իսկ նրանց գիշերով օգնության շտապող 4 հրամանատարներով մեքենան, դեռ տեղ չհասած, խոցվեց անօդաչուի հարվածից: Տղաները խաղաղ քնած էին, երբ լուրը հասավ նրանց: Զինակից ընկերների հետ Արենին հաջողվել էր մեքենայից վիրավոր 3 հրամանատարներին թաքստոց տեղափոխել: Հրամանատարներից Արման Սահակյանի ոտքերը կոտրված էին: Թիկնոց-վրան են բերել, տեղավորել ու տեղափոխել խրամատ, բայց չեն հասցրել թաքնվել. ԱԹՍ-ն նկատել էր նրանց… Արեն Մեհրաբյանը և մյուս 4 լուսեղեն զինվորները՝՝ Հենրի Արուտյունովը, Գագիկ Աբրահամյանը, Կարեն Պետիկյանը, Էդվարդ Դովլաթբեկյանն ու վիրավոր հրամանատարը՝ Արման Սահակյանը, այդ օրը՝ հոկտեմբերի 28-ին, անմահացան ծանր գնով պահված դիրքում… Արենի հայրը՝ մասնագիտությամբ ֆիզիկոս, գործարար Մհեր Մեհրաբյանը, 2020 թ. օգոստոս ամսվա վերջին ԱՄՆ-ից եկել էր Հայաստան՝ արձակուրդն այստեղ անցկացնելու: Սեպտեմբերի 27-ին, երբ պայթել էր պատերազմը, Մհերը զգալով, որ արտառոց մի բան է կատարվում, մեծ եղբոր՝ Արամ Մեհրաբյանի և եղբորորդու՝ Դավիթի հետ կամավորագրվելով, շտապել էին Արցախ՝ առաջնագիծ: Իրենց բաժին կռիվն էին տվել Մարտունի, Ֆիզուլի, Ջրական ուղղություններում, շրջափակման մեջ ընկել, հաջողել անվնաս դուրս գալ և դուրս բերել զինվորների խմբին, բայց Հադրութի մատույցներում կրկին թիրախավորվել էին թշնամական ԱԹՍ-ից: Մհերին ոտքից և մեջքից բեկորային վիրավորումով հոկտեմբերի 12-ին տեղափոխեցին Կարմիր բլուր, այնտեղից էլ՝ Ստեփանակերտի հոսպիտալ, վիրահատեցին: …Վերջին զանգը Արենից եղել է հոկտեմբերի 27-ին: Այդ օրը Մհերին հիվանդանոցից տուն էին տեղափոխել: Արենը հարցրել էր ծնողներին՝ ինչքա՞ն կտևի պատերազմը: Քանի որ դեռ ոչինչ պարզ չէր, դեղորայքի և անհրաժեշտ պարագաների մի մեծ ցուցակ էր ուղարկել իր ու ստորաբաժանման 15 տղաների համար: Գնել ու հենց հաջորդ օրը ուղարկել էին Ստեփանակերտ, որտեղից փոխանցելու էին իրենց՝ Մարտակերտ: Ծնողները հետո էին իմանալու, որ Արենի կյանքի թելն ընդհատվել էր հենց հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը… Երկուս ու կես ամիս էր մնացել Արենի զորացրվելուն… Ավելի ուշ Արենի հրամանատարներից 3-ը եկել էին ծնողներին այցելության, շնորհակալություն էին հայտնել՝ ասելով, որ Արենը, մյուս զինընկերների հետ, իրենց կյանքն էր փրկել: …Պատերազմից հետո մի քանի անգամ ուզում էի Արենի մասին գրել, բայց չէր ստացվում, իսկ օրերս դրա առիթը ներկայացավ: Պատիվ ունեցա ավելի հանգամանալից ծանոթանալու նրա ծնողներին՝ հազվագյուտ այդ մարդկանց: Արենի մորը՝ Սաթիկ Նաիրյանին, առաջին անգամ հանդիպել էի որդու երդման արարողության օրը: Զրուցել էինք Արենի ԱՄՆ-ից վերադարձի մասին, ուրախացել զորամասում նրա արձանագրած հաջողություններով, ոգու ամրությամբ: Այս անգամ՝ պատերազմից հետո, հանդիպման առիթն այլ էր. -Պատերազմից հետո ամուսնուս հետ որոշեցինք՝ պիտի իրականություն դառնան մեր որդու երազանքները,- ասում է Սաթիկը,- Արենը լույս էր, շատ խելացի, բարի, դեռ մանկուց շատ ինքնուրույն, հավասարակշռված… Հիմա մենք ուզում ենք մեզնից կախված ամեն ինչ անել, որ չկրկնվի այն աղետը, որ այսքան լույս տղաների կյանքեր տարավ: Արենը երազում էր Հայրենիքում աերոտիեզերական շարժիչների և թռչող սարքերի արտադրություն հիմնել: Դեռ ԱՄՆ-ում համոզում էր ծնողներին, որ հենց Հայաստանում է պետք հիմնել գործարանը: Նրա երազանքն այժմ իրականություն է դառնում նրա ծնողների՝ Մհեր Մեհրաբյանի և Սաթիկ Նաիրյանի ջանքերով: «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը, որ նախաձեռնել են նրանք, համագործակցելով մի քանի կազմակերպությունների ու անհատների հետ, նվիրական մի ծրագիր է մեկնարկել. 44-օրյա պատերազմում վիրավորված, հաշմանդամություն ունեցող մեր տղաների համար այս օրերին դասընթացներ են անցկացվում, ինչի արդյունքում վերջիններս պիտի կարևոր առաքելություն կատարեն. աշխատելու են այժմ արդեն կազմավորվող ու համալրվող Արեն Մեհրաբյանի անվան մեքենաշինական ընկերությունում, որը թռչող սարքերի, աերոտիեզերական շարժիչների գործարանի հիմքն է: Հարստացնելով ծրագրավորման և եռաչափ մոդելավորման համար անհրաժեշտ գիտելիքները՝ նրանք հնարավորություն կունենան բարձր աշխատավարձով իրենց կարևոր ներդրումն ունենալ հայրենական գիտության և պաշտպանունակության ամրապնդման աշխատանքներում: Հոկտեմբերի 15-ին «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի կրթական կենտրոնում ծրագրի քառակողմ նախաձեռնողների՝ «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի, Բեռլինի «Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիայի», «Հայ կենտրոն հերոսների վերականգնողական քաղաք» ՀԿ, և փոխգնդապետ Արմեն Բայրամյանի ջանքերով ու մասնակցությամբ կայացավ ծրագրի պաշտոնական բացումը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ծրագրի դասընթացների մասնակից հերոս տղաները, ծրագրի նախաձեռնողներ՝ «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մհեր Մեհրաբյանը, փոխգնդապետ Արմեն Բայրամյանը, «Հայ կենտրոն հերոսների վերականգնողական քաղաք» ՀԿ նախագահ Սուրեն Հակոբյանը, Գերմանիայից «DavSocial» ընկերության ներկայացուցիչ և ծրագրի որակի հսկող Տիգրան Մանվելյանը, ծրագրի նախաձեռնող աշխատախումբը և դասախոսական անձնակազմը: Ներկա էին նաև բազմաթիվ պաշտոնական անձինք, հասարակական գործիչներ Հայաստանից և արտերկրից, այդ թվում՝ ՀՀ Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը, «Արալեզ» ՀԿ տնօրեն Սարո Թադիոսը, բռնցքամարտի աշխարհահռչակ չեմպիոն Արթուր Աբրահամը և այլ հյուրեր: Մտնելով այն սրահը, որտեղ տղաներն արդեն տասը օրից ավելի է, ինչ իրենց պարապմունքներն են անցկացնում, Արենի ծնողների կողքին ծանոթ դեմքեր եմ տեսնում: Այս ծրագրում ներգրավված են նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոս, փոգնդապետ Արմեն Բայրամյանը և իր տիկինը՝ Լիլիթը: Հրաշալի այս զույգի մասին ժամանակին ակնարկ էի գրել: Փոխգնդապետ Բայրամյանը, վստահ եմ, այս տղաների համար ոգու ամրության, հայրենասիրության ու կամքի ուժի հրաշալի օրինակ կլինի, քանի որ ինքն էլ է անցել այն դժվարություններով, ինչ հիմա տղաներն ունեն և պատվով հաղթահարել է դրանք: Եթե ծանոթ չլինես Արցախյան ազատամարտում ոտքերը կորցրած փոխգնդապետի պատմությանը, երբեք չես գուշակի, որ նա կարող էր և հաշմանդամի սայլակին գամված լինել, եթե չունենար լիարժեք կյանք վարելու կամքը: Այսօր էլ նա 44-օրյա պատերազմում տարբեր կարգի հաշմանդամություն ունեցող տղաներին է ոգևորելու իր փորձով, իր ռազմական գիտելիքներով: Միջոցառման սկզբում Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի անցկացրած օրհնության կարգից հետո ծրագրի մեկնարկի առթիվ իր ելույթում փոխգնդապետ Բայրամյանը մասնավորապես ասաց. -Այսօր ուզում եմ, որ հիշենք Հայաստանի Ազգային հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի պատգամը: Նա միշտ մի քայլ առաջ էր նայում: Սեպտեմբերի 27-ին, երբ մենք ունեցանք առաջին վիրավորը, նա խնդիր դրեց մեր առջև. «Մեր վիրավոր տղաները բարձր որակավորումով մասնագիտություններ պետք է ձեռք բերեն և բարձր աշխատավարձ ստանան»: Այսօր մենք ականատեսն ենք Հայաստանի Հանրապետության մեջ հզոր, պատմական մի ձեռնարկի: Մեր վարչության խորհրդով քննարկումներ ենք անցկացրել, որոշվել են այն ռազմավարական ուղղությունները, մասնագիտությունները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի անկախ պետության վերականգնման գործում: 6 կարևոր ուղղություն ենք առանձնացրել, որոնցից մեկն էլ արհեստական ինտելեկտն է, որը 21-րդ դարի թիվ մեկ ռազմավարական ուղղությունն է: Արկադի Տեր-Թադևոսյանն ասում էր. «Մենք հզոր ազգ ենք, բայց համախմբված չենք: Մեր զենքը, մեր արհեստական ինտելեկտը, մեր բոլոր հաջողությունների բանալին մեր միասնությունն է»: Մեր կողքին այժմ կանգնած են ազնվագույն, հզոր մարդիկ, ազգի նվիրյալներ, որոնք միակամ լծված են այս գործին: Այո՛, տղանե՛ր ջան, մենք այսօր մեծ խնդիր ունենք, որ համայն հայության նպատակները դառնան ծրագիր ու գործ, և կարողանանք մեր երկիրը ոտքի կանգնեցնել… Ես ներողություն պիտի խնդրեմ ձեզնից այսօր, իմ սերունդը չկարողացավ ջախջախիչ հարված հասցնել թշնամուն… Ճիշտ է՝ մենք Արցախյան ազատամարտում հաղթեցինք, խաղաղություն պարտադրեցինք հակառակորդին, բայց չկարողացանք տեր կանգնել մեր հաղթանակին: Արե՛ք այնպես, որ դուք էլ կարիք չունենաք հաջորդ սերունդներից ներողություն խնդրելու: Այս վերջին պատերազմում ապրողներիս մեջ թերևս ամենածանր հարվածը դուք եք կրել, և ձեր մոտիվացիան, հանուն ձեր անմահացած ընկերների, հանուն մեր կորուսյալ Հայրենիքի, վստահ եմ, բացառիկ կլինի: Ձեզ բարի երթ: «Եվրոպացի և Հայ մասնագետների ասոցիացիայի» նախագահ Միքայել Մինասյանը միջոցառմանը միացավ տեսաուղերձով. -Սիրելի՛ բարեկամներ, հարգելի՛ հյուրեր, տիկնա՛յք և պարոնա՛յք, սիրելի՛ տղաներ, Հոկտեմբերի 1-ից մենք՝ քառակողմ ստորագրյալներս, մեկնարկեցինք վիրավոր ու հաշմանդամ մեր զինվորների համար նորագույն տեխնոլոգիաների ուսուցման դասընթացների ծրագիրը, որն արդեն գրեթե մեկ շաբաթ ընթացքի մեջ է: Բնական է՝ խոչընդոտներ լինելու են: Լինելու են վերելքներ, վայրէջքներ, սակայն, ես համոզված եմ, այն ջիղը, ավյունը, որ դուք ունեք ձեր մեջ, որը դուք ցուցաբերել եք մարտադաշտում, կցուցաբերեք նաև կրթության և գիտության ոլորտում: Ձեզ այս բնագավառում շատ անակնկալներ են սպասում: Սիրելի՛ տղաներ, ամբողջ սրտով մեր անձնակազմի անունից ձեզ ցանկանում եմ ամենայն բարիք, հաջող ուսուցում, կրթություն և ամենակարևորը՝ շուտափույթ ապաքինում և վերականգնում: Դուք մեր հայրենիքի հենասյուներն եք: Արհեստական բանականության փորձագետ և դասավանդող Արթուր Մուրադյանը, ողջույնի տեսաուղերձով դիմելով դասընթացում ներգրավված հերոս տղաներին, համոզմունք հայտնեց նրանց ունակությունների, նրանց սկսած գործի հաջողության վերաբերյալ: Ի դեպ, Արթուրը բարձր տեխնոլոգիաների ուսուցման առյուծի մասնաբաժինն է ստանձնել, բայց հրաժարվել է վարձատրությունից՝ ի նպաստ այս ծրագրի ընդլայնման: «Հայ կենտրոն հերոսների վերականգնողական քաղաք» նախագծի հիմնադիր, ինչպես նաև այս ծրագիրն իրագործող կողմերից մեկի ներկայացուցիչը՝ Սուրեն Հակոբյանը, խոսելով ծրագրի նպատակներից, նշեց. -Մեր նպատակն է, որ տղաները սովորեն բարձր տեխնոլոգիաներ՝ 5-7 և ավելի բարձր սերնդի տեխնոլոգիաներ, որոնք կարող են օգտագործվել ինչպես բժշկության, այնպես էլ ռազմարդյունաբերության մեջ: Ծրագրի շրջանակներում նաև սոցիալական կարևոր ծրագրեր են իրականացվելու: Մեր գլխավոր խնդիրներից մեկը իրենց կյանքը և առողջությունը չխնայած մեր տղաների մտքի, հոգու և ֆիզիկական վերականգնումն է, նրանց լիարժեք հասարակական ինտեգրումը: Ելույթով հանդես եկավ նաև Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը. -Սիրելի՛ տղաներ, սիրելի՛ Հայրենիքի պաշտպաններ, մեր Հայրենիքը պետք է պաշտպանված լինի, բայց նաև դո՛ւք պետք է լինեք պաշտպանված: Դուք ձեր արժանի տեղը պետք է գրավեք Հայրենիքի աշխատաշուկայում: Բացի ձեր անձնական բարեկեցությունից՝ կերտելու ենք նաև մեր ապագան: Շնորհակալ եմ բոլոր կազմակերպողներին, Սփյուռքի մեր բոլոր բարերարներին, որոնք միշտ մեր կողքին են և պատրաստակամ են՝ կիսելու բոլորիս Հայրենիքի ճակատագիրը, ապագա հաղթանակները և բոլոր դժվարություններն այդ ճանապարհին: …Այս ծրագիրը մեզ համար սրբազան է, քանի որ իրականություն են դառնալու մեր հերոսներից մեկի՝ Արենի երազանքների մի մասը: Մենք այժմ նրա անունով կոչված հիմնադրամի շենքում ենք: Նրա հոր համար այստեղ սովորող տղաներն իր որդիներն են, որոնց ճակատագիրը ուզում է թեթևացնել: Իր սրտի խոսքն ասաց նաեւ Արենի հայրը՝ Մհեր Մեհրաբյանը: Դիմելով հիմնադրամի աշխատանքներում ներգրավված տղաներին՝ նա ասաց. -Ավելի քան ոգևորված եմ` այս ծրագիրը կյանքի կոչելով: Ձեզ նախկինում չեմ հանդիպել, բայց այս տասը օրերի մեր շփումների ընթացքում ձեր մեջ մեծ ոգևորություն եմ տեսնում, հաղթելու հավատ: Հավատ առ այն, որ մենք հաղթելու ենք անգրագիտությանը, հաղթելու ենք՝ ունենալով հզոր Սփյուռք, ունենալով մեր երազանքների երկիրը: Թերևս Սփյուռքի յուրաքանչյուր անդամի մեծ փափագն է, որ բոլորս Հայրենիք վերադառնանք: Մենք՝ ընտանիքով 6-7 տարի ԱՄՆ-ում ենք ապրել, բայց, տեսե՛ք, որ Հայրենիքի կանչը մեր հայրենասեր տղային բերեց այստեղ: Առողջ մտածելակերպ ունեցող մարդուն 21-րդ դարի ոչ մի տեխնոլոգիայով չես կարող պահել վանդակների մեջ: Արենն այդ տեսակն էր: Նա իր ցանկությամբ վերադարձավ Հայաստան՝ ծառայելու Հայրենիքին: Ինձ համոզեց Հայաստան տեղափոխել աերոտիեզերական շարժիչների և սարքերի մեքենաշինական գործարանը, որ մենք նախատեսել էինք ԱՄՆ-ում բացել և բացել էինք: Պատերազմից հետո Արենս՝ էսպես, ես՝ վիրավոր, մենք վերադարձանք… Վերադարձանք՝ վճարելով ամենաթանկ գինը… Ես ուզում եմ, որ այսուհետ մենք հաղթենք առանց զոհերի ու վնասների: Դրա համար առաջին հերթին պետք է կրթվել: Ես ամեն օր ասում եմ. տղե՛րք, մենք չենք վերադարձել պատերազմի դաշտից: Նա, ով մնացել է ռազմի դաշտում, անմահացել է: Իսկ մենք, որ ողջ-առողջ կամ վիրավոր ենք, իրականում հետ չենք եկել, քանի որ պատերազմը շարունակվում է. տեղափոխվել է այլ հարթություն: Մեր ամեն օրը պայքար է, ամեն մասնագետ իր պայքարն ունի: Այն, ինչ ես Արենի համար պիտի անեի, անում եմ ձեզ համար: Գնել եմ 80 հեկտար հող, որի վրա կկառուցվի Աերոտիեզերական շարժիչներ և սարքեր արտադրող մեքենաշինական գործարան: Էնտեղ եք աշխատելու: 21-րդ դարի գործարանում եք աշխատելու, ստեղծելու եք 21-րդ դարի տեխնոլոգիաներ: Նույն տարածքում գիտակրթական կենտրոն է նախատեսված: Այս ամենը, ինչ ասում եմ, թվում է երազանքների ոլորտից, բայց երբեք չլքե՛ք ձեր երազանքները: Մենք պիտի հաղթե՛նք՝ իրականացնելով մեր երազանքները: Լավ ու ապահովված ընտանիք, լավ մասնագիտություն, լավ երեխաներ. սրանք են մեր երկրի հիմքը, հզորությունը: Երբեք չհանձնվեք, տղե՛րք ջան, մենք հանձնվող տղերք չե՛նք: Այս ծրագրում իր ուրույն դերակատարումն ունի նաև աշխարհահռչակ մարզիկ Արթուր Աբրահամը՝ բազկի և մտքի ուժն իր մեջ կրող մարդու լավագույն օրինակներից մեկը, որ մեծ ներդրում ունի այս ծրագրի ընդլայնման գործում: Նա էլ այդ օրը իր ոգևորիչ խոսքն ասաց տղաներին. -Ամեն մի հայ հոգով, մարմնով, ուղեղի բոլոր բջիջներով կապված է մեր բոլոր զինվորների հետ: Ուզում ենք, որ նրանք այլևս ցավ չտեսնեն, երջանիկ լինեն: Բայց պատերազմում լինում են այնպիսի իրավիճակներ, որ չենք կարող կանխատեսել: Բռնցքամարտում էլ է այդպես: Կռվի պահին չես կարող ամեն ինչ կանխատեսել, բայց մեր մեջ պետք է ուժ գտնենք ու հաղթահարենք ցանկացած դժվարություն: Այս պահին ծնոտիս մեջ 22 երկաթե շյուղ է տեղադրված, բայց ես այդպես ապրում եմ: Կյանք է, ամեն ինչ կպատահի: Ձեզնից մեկը վիրավորվել է, մեկը ձեռք չունի, մեկը ոտք, մեկի ողնաշարն է վնասված, մեկը լավ չի լսում… Բայց կյանքը շարունակվում է: Մենք այնքան ուժեղ ենք, որ մի ձեռքով էլ կարող ենք լիարժեք ապրել ու այնքան բան ստեղծել, որ մեզնից հետո էլ մեր օրինակը մեծ եռանդ հաղորդի մարդկանց, որ կասեն. «Տեսե՛ք, է՜, մի ձեռքով, մի ոտքով ինչքա՜ն բան է կարողացել անել»: Էնպես որ՝ ընկճվել չկա՛. մենք՝ հայերս, շատ հզոր մարդիկ ենք: Եղել ենք, կանք ու էդպես էլ մնալու ենք՝ թե՛ սպորտում, թե՛ պատերազմում: Հայը դարերով կռվել է. մեկը՝ զենքով, մեկը՝ գիտելիքով, մեկը՝ ֆինանսով: Ձեր կողքին այսօր հզոր մարդիկ են կանգնած, ուրեմն՝ իրավունք չունեք ընկճվելու: Մեջք մեջքի տանք, մի բռունցք դառնանք ու առաջ գնանք: Ես ձեր ցա՛վը տանեմ, հզո՛ր մարդիկ: Հանդիպման ավարտին խոսք ուներ ասելու նաև «Ապարան» գնդի հիմնադիր, գնդապետ Ռազմիկ Պետրոսյանը. -Նախ ասեմ, որ հուզմունքն ու հպարտությունն այս պահին համատեղվել են իմ մեջ: Արմեն Բայրամյանն արդեն ասաց, որ մենք առաջին պատերազմից հետո այս ամենի կարիքն ունեցել ենք և առավել ևս զգացինք վերջին պատերազմի ընթացքում: Այո՛, եթե մենք կատարեինք մեր փառապանծ գեներալի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի պատգամը ու այսպիսի մի ծրագիր ունենայինք, վստահ եմ, այսօր երկրորդ, երրորդ պատերազմ չէինք ունենա: Որպես զինվորական՝ մի բան կուզեմ ասել: Տղե՛րք, մենք՝ ողջ մնացածներս, դժվարին, պատասխանատու առաքելություն ունենք: Մեզ այսօր հնարավորություն է տրվել ձեր երկրորդ ճակատամարտը տալու: Այս ճակատամարտի ելքից կախված է մեր ու ձեր երեխաների ապագան: Մեր բոլոր զոհված տղաների առջև խոնարհվելով՝ ուզում եմ նախ և առաջ նրանց ծնողների առջև խոնարհվել: Բոլոր նրանց, որ ոչ թե ընկճվել են, կոտրվել, այլ ճիշտ հակառակը՝ իրենց մեջ հզոր կամք են գտել շարունակելու իրենց հերոս որդիների գործը: Շա՜տ մեծ խորհուրդ կա մեր այսօրվա հավաքի մեջ: Եթե դուք այս հրաշք, աստվածատուր առաքելության կարևոր գործում հաջողություն ունենաք, ընդլայնվենք բոլոր մարզերում ու շրջաններում, իմացեք, որ կարճ ժամանակ անց մեր հաջողությունն ամրագրելու ենք: Իմացե՛ք, որ ձեր զոհված մարտական ընկերների պատգամը կա այս ամենում: Մենք հաղթած սերունդ ենք եղել, իսկ հիմա վիրավոր ենք: Սակայն մեր մարմնի մեջ առկա յուրաքանչյուր բեկոր մեզ ոչ թե պիտի ցավ պատճառի, այլ հիշեցնի, որ մենք պատգամ ունենք: Սա սովորական պատերազմ չէ. հավատի պատերազմ է: Այս հավատով էլ պիտի հաղթենք: Բարի երթ: *** …Հերոսությունը միայն ռազմի դաշտում չի լինում: Այս պատմությունը սկզբից մինչև վերջ հերոսության մասին է. մարդկային պարզ ու բարձր տեսակի մասին: Պատերազմը Արեն Մեհրաբյանի ընտանիքի համար ծանրագույն փորձություն եղավ. արհավիրք, կորստի ցավ ու, միաժամանակ, հառնելու և ցավը բարի գործի վերածելու խթան, ներուժ: Երախտագիտությունը մարդու այս տեսակի հանդեպ հնարավոր չէ բառերով արտահայտել: Նրանք մերօրյա իրական հերոսներն են՝ առանց պարգևների ու շքանշանների: Այսպիսի մարդկանց շնորհիվ է, որ Հայրենիքը կա, որ Աստված իր հայացքը չի թեքում մեզնից… Նրանց պարգևն էլ իրենց գործն է, իրենց օրինակով այլոց վարակելու ցանկությունն ու հավատը: Հոկտեմբերի 28-ին լրացավ 21-ամյա հերոս հրետանավոր սերժանտ Արեն Մեհրաբյանի զոհվելու տարելիցը: Նրա անմահության առհավատչյան այսօր նրա ցանկությամբ ու նրանից հետո Հայրենիքում ապրող գործն է… ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆՀոկտեմբերի 15-ին «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի կրթական կենտրոնում ծրագրի քառակողմ նախաձեռնողների՝ «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի, Բեռլինի «Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիայի», «Հայ կենտրոն հերոսների վերականգնողական քաղաք» ՀԿ, և փոխգնդապետ Արմեն Բայրամյանի  ջանքերով ու մասնակցությամբ կայացավ  ծրագրի պաշտոնական բացումը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ծրագրի դասընթացների մասնակից հերոս տղաները, ծրագրի նախաձեռնողներ՝ «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մհեր Մեհրաբյանը, փոխգնդապետ Արմեն Բայրամյանը, «Հայ կենտրոն հերոսների վերականգնողական քաղաք» ՀԿ նախագահ Սուրեն Հակոբյանը, Գերմանիայից «DavSocial» ընկերության ներկայացուցիչ և ծրագրի որակի հսկող Տիգրան Մանվելյանը, ծրագրի նախաձեռնող աշխատախումբը և  դասախոսական անձնակազմը: Ներկա էին նաև բազմաթիվ պաշտոնական անձինք, հասարակական գործիչներ Հայաստանից և արտերկրից, այդ թվում՝ ՀՀ Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը, «Արալեզ» ՀԿ տնօրեն Սարո Թադիոսը, բռնցքամարտի աշխարհահռչակ չեմպիոն Արթուր Աբրահամը և այլ հյուրեր:

Մտնելով այն սրահը, որտեղ տղաներն արդեն տասը օրից ավելի է, ինչ իրենց պարապմունքներն են անցկացնում, Արենի ծնողների կողքին ծանոթ դեմքեր եմ տեսնում: Այս ծրագրում ներգրավված են նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոս, փոգնդապետ Արմեն Բայրամյանը և իր տիկինը՝ Լիլիթը: Հրաշալի այս զույգի մասին ժամանակին ակնարկ էի գրել: Փոխգնդապետ Բայրամյանը, վստահ եմ, այս տղաների համար ոգու ամրության, հայրենասիրության ու կամքի ուժի հրաշալի օրինակ կլինի, քանի որ ինքն էլ է անցել այն դժվարություններով, ինչ հիմա տղաներն ունեն և պատվով հաղթահարել  է դրանք: Եթե ծանոթ չլինես Արցախյան ազատամարտում ոտքերը կորցրած փոխգնդապետի պատմությանը, երբեք չես գուշակի, որ նա կարող էր և հաշմանդամի սայլակին գամված լինել, եթե չունենար լիարժեք կյանք վարելու կամքը: Այսօր էլ նա 44-օրյա պատերազմում տարբեր կարգի հաշմանդամություն ունեցող տղաներին է ոգևորելու իր փորձով, իր ռազմական գիտելիքներով: Միջոցառման սկզբում Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի անցկացրած օրհնության կարգից հետո ծրագրի մեկնարկի առթիվ իր ելույթում փոխգնդապետ Բայրամյանը մասնավորապես ասաց.

-Այսօր ուզում եմ, որ հիշենք Հայաստանի Ազգային հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի պատգամը: Նա միշտ մի քայլ առաջ էր նայում: Սեպտեմբերի 27-ին, երբ  մենք ունեցանք առաջին վիրավորը, նա խնդիր դրեց մեր առջև. «Մեր վիրավոր տղաները բարձր որակավորումով մասնագիտություններ պետք է ձեռք բերեն և բարձր աշխատավարձ ստանան»: Այսօր մենք ականատեսն ենք Հայաստանի Հանրապետության մեջ հզոր, պատմական մի ձեռնարկի: Մեր վարչության խորհրդով քննարկումներ ենք անցկացրել, որոշվել են այն ռազմավարական ուղղությունները, մասնագիտությունները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի անկախ պետության վերականգնման գործում: 6 կարևոր ուղղություն ենք առանձնացրել, որոնցից մեկն էլ արհեստական ինտելեկտն է, որը 21-րդ դարի թիվ մեկ ռազմավարական ուղղությունն է: Արկադի Տեր-Թադևոսյանն ասում էր. «Մենք հզոր ազգ ենք, բայց համախմբված չենք: Մեր զենքը, մեր արհեստական ինտելեկտը, մեր բոլոր հաջողությունների բանալին մեր միասնությունն է»:  Մեր կողքին այժմ կանգնած են ազնվագույն, հզոր մարդիկ, ազգի նվիրյալներ, որոնք միակամ լծված են այս գործին: Այո՛, տղանե՛ր ջան, մենք այսօր մեծ խնդիր ունենք, որ համայն հայության նպատակները դառնան ծրագիր ու գործ, և կարողանանք մեր երկիրը ոտքի կանգնեցնել… Ես ներողություն պիտի խնդրեմ ձեզնից այսօր, իմ սերունդը չկարողացավ ջախջախիչ հարված հասցնել թշնամուն… Ճիշտ է՝ մենք Արցախյան ազատամարտում հաղթեցինք, խաղաղություն պարտադրեցինք հակառակորդին, բայց չկարողացանք տեր կանգնել մեր հաղթանակին: Արե՛ք այնպես, որ դուք էլ կարիք չունենաք հաջորդ սերունդներից ներողություն խնդրելու: Այս վերջին պատերազմում ապրողներիս մեջ թերևս ամենածանր հարվածը դուք եք կրել, և ձեր մոտիվացիան, հանուն ձեր անմահացած ընկերների, հանուն մեր կորուսյալ Հայրենիքի, վստահ եմ, բացառիկ կլինի: Ձեզ բարի երթ:

«Եվրոպացի և Հայ մասնագետների ասոցիացիայի» նախագահ Միքայել Մինասյանը միջոցառմանը միացավ տեսաուղերձով.

-Սիրելի՛ բարեկամներ, հարգելի՛ հյուրեր, տիկնա՛յք և պարոնա՛յք, սիրելի՛ տղաներ, Հոկտեմբերի 1-ից մենք՝ քառակողմ ստորագրյալներս, մեկնարկեցինք վիրավոր ու հաշմանդամ մեր զինվորների համար նորագույն տեխնոլոգիաների ուսուցման դասընթացների ծրագիրը, որն արդեն գրեթե մեկ շաբաթ ընթացքի մեջ է: Բնական է՝ խոչընդոտներ լինելու են: Լինելու են վերելքներ, վայրէջքներ, սակայն, ես համոզված եմ, այն ջիղը, ավյունը, որ դուք ունեք ձեր մեջ, որը դուք ցուցաբերել եք մարտադաշտում, կցուցաբերեք նաև կրթության և գիտության ոլորտում: Ձեզ այս բնագավառում շատ անակնկալներ են սպասում: Սիրելի՛ տղաներ, ամբողջ սրտով մեր անձնակազմի անունից ձեզ ցանկանում եմ ամենայն բարիք, հաջող ուսուցում, կրթություն և ամենակարևորը՝ շուտափույթ ապաքինում և վերականգնում: Դուք մեր հայրենիքի հենասյուներն եք:

Արհեստական բանականության փորձագետ և դասավանդող Արթուր Մուրադյանը, ողջույնի տեսաուղերձով դիմելով դասընթացում ներգրավված հերոս տղաներին, համոզմունք հայտնեց նրանց ունակությունների, նրանց սկսած գործի հաջողության վերաբերյալ:

Ի դեպ, Արթուրը բարձր տեխնոլոգիաների ուսուցման առյուծի մասնաբաժինն է ստանձնել, բայց հրաժարվել է վարձատրությունից՝ ի նպաստ այս ծրագրի ընդլայնման:

«Ուզում եմ շնորհավորել բոլորիս մեր Անկախության տոնի կապակցությամբ: Առանձին ուզում եմ շնորհավորել պապիկիս՝ Մակար Մեհրաբյանին: Պա՛պ ջան, ինչո՞ւ հենց քեզ հիշեցի: Քանի որ մեր մեջ, կոնկրետ իմ մեջ, հենց դու ես սերմանել հայրենասիրությունն ու անկախ Հայրենիքի հանդեպ սերը: Իմ ճանաչած այն հազվագյուտ մարդկանցից ես, որի համար Հայրենիքն ամենաթանկն է, ու դու այստեղ գալու համար շատ բաներ ես թողել ուրիշ երկրում ու եկել ես Հայրենիք ու զրոյից նոր կյանք ես սկսել: Դրա համար հատուկ ուզում եմ քեզ շնորհավորել: Ու շատ շնորհակալ եմ, գոհ եմ, որ հենց դու ես իմ պապիկը, ու ես երկրից շատ եմ բացակայել, բայց այսօր էլի ամեն ինչ թողել ու հետ եմ եկել Հայրենիք, որ ծառայեմ, հետո նորից գամ ու շարունակեմ կյանքս…»: 21 սեպտեմբերի, 2020 թ. … Այս սրտառուչ խոսքերը հնչել են 44-օրյա պատերազմում անմահացած զինվոր, հրետանավոր-հաշվարկող, սերժանտ Արեն Մեհրաբյանի շուրթերից, այո՛, պատերազմից ընդամենը օրեր առաջ՝ Անկախության տոնի կապակցությամբ արված տեսաուղերձում: Արենին առաջին անգամ հանդիպել եմ հրետանային ուսումնական զորամասում՝ երդման արարողության օրը: Այսօրվա պես հիշում եմ. զրուցեցի լավ ծառայությամբ առանձնացած երեք երիտասարդների՝ ԱՄՆ-ից ինքնակամ վերադարձած Արեն Մեհրաբյանի, Ֆրանսիայից եկած մի ուրիշ հրաշալի տղայի՝ Սևան Օզգյուլի, և Հայկ Գևորգյանի հետ, որոնք, մեկ տարի անց՝ 44-օրյա պատերազմում հրետանավորի հմտությամբ իրենց փայլուն էին դրսևորելու: «Բանակը պարտականություն է հայ տղամարդու համար,- երդման օրն ասաց Արենը,- ես այստեղ եմ ծնվել-մեծացել: Երեք տարի առաջ աշխատելու նպատակով գնացել եմ ԱՄՆ. մեր տպարանում արտադրամասի ղեկավար էի: Դրան զուգահեռ՝ սովորում էի Կալիֆորնիայի համայնքային քոլեջի ֆիզիկայի ֆակուլտետում. աստղաֆիզիկ եմ ուզում դառնալ: Կես տարի էր մնացել, որ ավարտեի ու տեղափոխվեի համալսարան…»: 2016 թ. քառօրյա պատերազմը Արենի համար էլ շրջադարձային էր եղել. որոշել էր կիսատ թողնել ուսումն ու ծառայել Հայրենիքում, հետո միայն վերադառնալ ու շարունակել: «Երկու եղբայր ունեմ, ես մեծն եմ. պետք է նրանց համար օրինակ ծառայեի: Շատ պարզ բաներ են պետք մարդուն երջանիկ լինելու համար, ու հենց այդ պարզ բաները ես ԱՄՆ-ում չգտա: Կեղծիք էի զգում... Հիմա այստեղ՝ զորամասում, ինձ հրաշալի եմ զգում. գիտակցում եմ, որ մեր ծառայությունը շատ ավելի պատասխանատու է. չէ՞ որ մենք սերժանտներ ենք դառնալու, պատասխանատվություն ենք ստանձնելու նաև մյուս զինվորների համար»: Հաջորդ հանդիպումս պատահական եղավ. հինգ ամիս անց նույն ուսումնական զորամասում հանդիպեցի արդեն իր գործում հմտացած հրետանու հաշվարկող Արենին: Քննությունները գերազանց էր հանձնել, պատրաստվում էր հիմնական ծառայավայր՝ Տավուշում տեղակայված զորամաս մեկնել: Նույն այդ զորամասի կազմում ամիսներ անց մասնակցելու էր հուլիսյան մարտական գործողություններին…, հետո՝ 44-օրյա պատերազմի սկսվելուն պես, տեղափոխվելու էր Արցախի ամենաթեժ կետերը՝ Մատաղիս, Մարտակերտ: Հրետանավոր տղաներիս մասին լսեցի արդեն պատերազմի օրերին՝ երեքն էլ Արցախում էին: Խիզախ, իրենց գործի գիտակ, ոչ մի դժվարությունից չընկճվող, հերո՛ս տղերք: Սևանն ու Հայկը պատերազմից վերադարձան, իսկ Արենը… անմահացավ՝ մինչև վերջ նվիրված մնալով ծառայակից ընկերներին ու հերոսաբար իր մարտական խնդիրները կատարելով: Բացառիկ արի ու նվիրված մարդ, զինվոր… 28 օր ու գիշեր չէին լռում նրանց զորամասի հրետանավորների վարած հզոր համազարկերը: Նրանք դիպուկահարի ճշգրտությամբ էին խոցում թշնամու զինտեխնիկան, որի շնորհիվ վաստակել էին «դիպուկահարների ստորաբաժանում» անունը: Դրա շնորհիվ էր նաև, որ Մարտակերտը կանգուն մնաց… 28 օր Արենն ու դասակի մյուս տղաներն առանց հերթափոխի հերոսական մարտեր էին մղել թշնամու՝ բազմակի գերազանցող ուժերի դեմ: Ցավոք, Արենի ստորաբաժանման զինտեխնիկան խոցվեց, իսկ նրանց գիշերով օգնության շտապող 4 հրամանատարներով մեքենան, դեռ տեղ չհասած, խոցվեց անօդաչուի հարվածից: Տղաները խաղաղ քնած էին, երբ լուրը հասավ նրանց: Զինակից ընկերների հետ Արենին հաջողվել էր մեքենայից վիրավոր 3 հրամանատարներին թաքստոց տեղափոխել: Հրամանատարներից Արման Սահակյանի ոտքերը կոտրված էին: Թիկնոց-վրան են բերել, տեղավորել ու տեղափոխել խրամատ, բայց չեն հասցրել թաքնվել. ԱԹՍ-ն նկատել էր նրանց… Արեն Մեհրաբյանը և մյուս 4 լուսեղեն զինվորները՝՝ Հենրի Արուտյունովը, Գագիկ Աբրահամյանը, Կարեն Պետիկյանը, Էդվարդ Դովլաթբեկյանն ու վիրավոր հրամանատարը՝ Արման Սահակյանը, այդ օրը՝ հոկտեմբերի 28-ին, անմահացան ծանր գնով պահված դիրքում… Արենի հայրը՝ մասնագիտությամբ ֆիզիկոս, գործարար Մհեր Մեհրաբյանը, 2020 թ. օգոստոս ամսվա վերջին ԱՄՆ-ից եկել էր Հայաստան՝ արձակուրդն այստեղ անցկացնելու: Սեպտեմբերի 27-ին, երբ պայթել էր պատերազմը, Մհերը զգալով, որ արտառոց մի բան է կատարվում, մեծ եղբոր՝ Արամ Մեհրաբյանի և եղբորորդու՝ Դավիթի հետ կամավորագրվելով, շտապել էին Արցախ՝ առաջնագիծ: Իրենց բաժին կռիվն էին տվել Մարտունի, Ֆիզուլի, Ջրական ուղղություններում, շրջափակման մեջ ընկել, հաջողել անվնաս դուրս գալ և դուրս բերել զինվորների խմբին, բայց Հադրութի մատույցներում կրկին թիրախավորվել էին թշնամական ԱԹՍ-ից: Մհերին ոտքից և մեջքից բեկորային վիրավորումով հոկտեմբերի 12-ին տեղափոխեցին Կարմիր բլուր, այնտեղից էլ՝ Ստեփանակերտի հոսպիտալ, վիրահատեցին: …Վերջին զանգը Արենից եղել է հոկտեմբերի 27-ին: Այդ օրը Մհերին հիվանդանոցից տուն էին տեղափոխել: Արենը հարցրել էր ծնողներին՝ ինչքա՞ն կտևի պատերազմը: Քանի որ դեռ ոչինչ պարզ չէր, դեղորայքի և անհրաժեշտ պարագաների մի մեծ ցուցակ էր ուղարկել իր ու ստորաբաժանման 15 տղաների համար: Գնել ու հենց հաջորդ օրը ուղարկել էին Ստեփանակերտ, որտեղից փոխանցելու էին իրենց՝ Մարտակերտ: Ծնողները հետո էին իմանալու, որ Արենի կյանքի թելն ընդհատվել էր հենց հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը… Երկուս ու կես ամիս էր մնացել Արենի զորացրվելուն… Ավելի ուշ Արենի հրամանատարներից 3-ը եկել էին ծնողներին այցելության, շնորհակալություն էին հայտնել՝ ասելով, որ Արենը, մյուս զինընկերների հետ, իրենց կյանքն էր փրկել: …Պատերազմից հետո մի քանի անգամ ուզում էի Արենի մասին գրել, բայց չէր ստացվում, իսկ օրերս դրա առիթը ներկայացավ: Պատիվ ունեցա ավելի հանգամանալից ծանոթանալու նրա ծնողներին՝ հազվագյուտ այդ մարդկանց: Արենի մորը՝ Սաթիկ Նաիրյանին, առաջին անգամ հանդիպել էի որդու երդման արարողության օրը: Զրուցել էինք Արենի ԱՄՆ-ից վերադարձի մասին, ուրախացել զորամասում նրա արձանագրած հաջողություններով, ոգու ամրությամբ: Այս անգամ՝ պատերազմից հետո, հանդիպման առիթն այլ էր. -Պատերազմից հետո ամուսնուս հետ որոշեցինք՝ պիտի իրականություն դառնան մեր որդու երազանքները,- ասում է Սաթիկը,- Արենը լույս էր, շատ խելացի, բարի, դեռ մանկուց շատ ինքնուրույն, հավասարակշռված… Հիմա մենք ուզում ենք մեզնից կախված ամեն ինչ անել, որ չկրկնվի այն աղետը, որ այսքան լույս տղաների կյանքեր տարավ: Արենը երազում էր Հայրենիքում աերոտիեզերական շարժիչների և թռչող սարքերի արտադրություն հիմնել: Դեռ ԱՄՆ-ում համոզում էր ծնողներին, որ հենց Հայաստանում է պետք հիմնել գործարանը: Նրա երազանքն այժմ իրականություն է դառնում նրա ծնողների՝ Մհեր Մեհրաբյանի և Սաթիկ Նաիրյանի ջանքերով: «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը, որ նախաձեռնել են նրանք, համագործակցելով մի քանի կազմակերպությունների ու անհատների հետ, նվիրական մի ծրագիր է մեկնարկել. 44-օրյա պատերազմում վիրավորված, հաշմանդամություն ունեցող մեր տղաների համար այս օրերին դասընթացներ են անցկացվում, ինչի արդյունքում վերջիններս պիտի կարևոր առաքելություն կատարեն. աշխատելու են այժմ արդեն կազմավորվող ու համալրվող Արեն Մեհրաբյանի անվան մեքենաշինական ընկերությունում, որը թռչող սարքերի, աերոտիեզերական շարժիչների գործարանի հիմքն է: Հարստացնելով ծրագրավորման և եռաչափ մոդելավորման համար անհրաժեշտ գիտելիքները՝ նրանք հնարավորություն կունենան բարձր աշխատավարձով իրենց կարևոր ներդրումն ունենալ հայրենական գիտության և պաշտպանունակության ամրապնդման աշխատանքներում: Հոկտեմբերի 15-ին «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի կրթական կենտրոնում ծրագրի քառակողմ նախաձեռնողների՝ «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի, Բեռլինի «Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիայի», «Հայ կենտրոն հերոսների վերականգնողական քաղաք» ՀԿ, և փոխգնդապետ Արմեն Բայրամյանի ջանքերով ու մասնակցությամբ կայացավ ծրագրի պաշտոնական բացումը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ծրագրի դասընթացների մասնակից հերոս տղաները, ծրագրի նախաձեռնողներ՝ «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մհեր Մեհրաբյանը, փոխգնդապետ Արմեն Բայրամյանը, «Հայ կենտրոն հերոսների վերականգնողական քաղաք» ՀԿ նախագահ Սուրեն Հակոբյանը, Գերմանիայից «DavSocial» ընկերության ներկայացուցիչ և ծրագրի որակի հսկող Տիգրան Մանվելյանը, ծրագրի նախաձեռնող աշխատախումբը և դասախոսական անձնակազմը: Ներկա էին նաև բազմաթիվ պաշտոնական անձինք, հասարակական գործիչներ Հայաստանից և արտերկրից, այդ թվում՝ ՀՀ Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը, «Արալեզ» ՀԿ տնօրեն Սարո Թադիոսը, բռնցքամարտի աշխարհահռչակ չեմպիոն Արթուր Աբրահամը և այլ հյուրեր: Մտնելով այն սրահը, որտեղ տղաներն արդեն տասը օրից ավելի է, ինչ իրենց պարապմունքներն են անցկացնում, Արենի ծնողների կողքին ծանոթ դեմքեր եմ տեսնում: Այս ծրագրում ներգրավված են նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոս, փոգնդապետ Արմեն Բայրամյանը և իր տիկինը՝ Լիլիթը: Հրաշալի այս զույգի մասին ժամանակին ակնարկ էի գրել: Փոխգնդապետ Բայրամյանը, վստահ եմ, այս տղաների համար ոգու ամրության, հայրենասիրության ու կամքի ուժի հրաշալի օրինակ կլինի, քանի որ ինքն էլ է անցել այն դժվարություններով, ինչ հիմա տղաներն ունեն և պատվով հաղթահարել է դրանք: Եթե ծանոթ չլինես Արցախյան ազատամարտում ոտքերը կորցրած փոխգնդապետի պատմությանը, երբեք չես գուշակի, որ նա կարող էր և հաշմանդամի սայլակին գամված լինել, եթե չունենար լիարժեք կյանք վարելու կամքը: Այսօր էլ նա 44-օրյա պատերազմում տարբեր կարգի հաշմանդամություն ունեցող տղաներին է ոգևորելու իր փորձով, իր ռազմական գիտելիքներով: Միջոցառման սկզբում Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի անցկացրած օրհնության կարգից հետո ծրագրի մեկնարկի առթիվ իր ելույթում փոխգնդապետ Բայրամյանը մասնավորապես ասաց. -Այսօր ուզում եմ, որ հիշենք Հայաստանի Ազգային հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի պատգամը: Նա միշտ մի քայլ առաջ էր նայում: Սեպտեմբերի 27-ին, երբ մենք ունեցանք առաջին վիրավորը, նա խնդիր դրեց մեր առջև. «Մեր վիրավոր տղաները բարձր որակավորումով մասնագիտություններ պետք է ձեռք բերեն և բարձր աշխատավարձ ստանան»: Այսօր մենք ականատեսն ենք Հայաստանի Հանրապետության մեջ հզոր, պատմական մի ձեռնարկի: Մեր վարչության խորհրդով քննարկումներ ենք անցկացրել, որոշվել են այն ռազմավարական ուղղությունները, մասնագիտությունները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի անկախ պետության վերականգնման գործում: 6 կարևոր ուղղություն ենք առանձնացրել, որոնցից մեկն էլ արհեստական ինտելեկտն է, որը 21-րդ դարի թիվ մեկ ռազմավարական ուղղությունն է: Արկադի Տեր-Թադևոսյանն ասում էր. «Մենք հզոր ազգ ենք, բայց համախմբված չենք: Մեր զենքը, մեր արհեստական ինտելեկտը, մեր բոլոր հաջողությունների բանալին մեր միասնությունն է»: Մեր կողքին այժմ կանգնած են ազնվագույն, հզոր մարդիկ, ազգի նվիրյալներ, որոնք միակամ լծված են այս գործին: Այո՛, տղանե՛ր ջան, մենք այսօր մեծ խնդիր ունենք, որ համայն հայության նպատակները դառնան ծրագիր ու գործ, և կարողանանք մեր երկիրը ոտքի կանգնեցնել… Ես ներողություն պիտի խնդրեմ ձեզնից այսօր, իմ սերունդը չկարողացավ ջախջախիչ հարված հասցնել թշնամուն… Ճիշտ է՝ մենք Արցախյան ազատամարտում հաղթեցինք, խաղաղություն պարտադրեցինք հակառակորդին, բայց չկարողացանք տեր կանգնել մեր հաղթանակին: Արե՛ք այնպես, որ դուք էլ կարիք չունենաք հաջորդ սերունդներից ներողություն խնդրելու: Այս վերջին պատերազմում ապրողներիս մեջ թերևս ամենածանր հարվածը դուք եք կրել, և ձեր մոտիվացիան, հանուն ձեր անմահացած ընկերների, հանուն մեր կորուսյալ Հայրենիքի, վստահ եմ, բացառիկ կլինի: Ձեզ բարի երթ: «Եվրոպացի և Հայ մասնագետների ասոցիացիայի» նախագահ Միքայել Մինասյանը միջոցառմանը միացավ տեսաուղերձով. -Սիրելի՛ բարեկամներ, հարգելի՛ հյուրեր, տիկնա՛յք և պարոնա՛յք, սիրելի՛ տղաներ, Հոկտեմբերի 1-ից մենք՝ քառակողմ ստորագրյալներս, մեկնարկեցինք վիրավոր ու հաշմանդամ մեր զինվորների համար նորագույն տեխնոլոգիաների ուսուցման դասընթացների ծրագիրը, որն արդեն գրեթե մեկ շաբաթ ընթացքի մեջ է: Բնական է՝ խոչընդոտներ լինելու են: Լինելու են վերելքներ, վայրէջքներ, սակայն, ես համոզված եմ, այն ջիղը, ավյունը, որ դուք ունեք ձեր մեջ, որը դուք ցուցաբերել եք մարտադաշտում, կցուցաբերեք նաև կրթության և գիտության ոլորտում: Ձեզ այս բնագավառում շատ անակնկալներ են սպասում: Սիրելի՛ տղաներ, ամբողջ սրտով մեր անձնակազմի անունից ձեզ ցանկանում եմ ամենայն բարիք, հաջող ուսուցում, կրթություն և ամենակարևորը՝ շուտափույթ ապաքինում և վերականգնում: Դուք մեր հայրենիքի հենասյուներն եք: Արհեստական բանականության փորձագետ և դասավանդող Արթուր Մուրադյանը, ողջույնի տեսաուղերձով դիմելով դասընթացում ներգրավված հերոս տղաներին, համոզմունք հայտնեց նրանց ունակությունների, նրանց սկսած գործի հաջողության վերաբերյալ: Ի դեպ, Արթուրը բարձր տեխնոլոգիաների ուսուցման առյուծի մասնաբաժինն է ստանձնել, բայց հրաժարվել է վարձատրությունից՝ ի նպաստ այս ծրագրի ընդլայնման: «Հայ կենտրոն հերոսների վերականգնողական քաղաք» նախագծի հիմնադիր, ինչպես նաև այս ծրագիրն իրագործող կողմերից մեկի ներկայացուցիչը՝ Սուրեն Հակոբյանը, խոսելով ծրագրի նպատակներից, նշեց. -Մեր նպատակն է, որ տղաները սովորեն բարձր տեխնոլոգիաներ՝ 5-7 և ավելի բարձր սերնդի տեխնոլոգիաներ, որոնք կարող են օգտագործվել ինչպես բժշկության, այնպես էլ ռազմարդյունաբերության մեջ: Ծրագրի շրջանակներում նաև սոցիալական կարևոր ծրագրեր են իրականացվելու: Մեր գլխավոր խնդիրներից մեկը իրենց կյանքը և առողջությունը չխնայած մեր տղաների մտքի, հոգու և ֆիզիկական վերականգնումն է, նրանց լիարժեք հասարակական ինտեգրումը: Ելույթով հանդես եկավ նաև Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը. -Սիրելի՛ տղաներ, սիրելի՛ Հայրենիքի պաշտպաններ, մեր Հայրենիքը պետք է պաշտպանված լինի, բայց նաև դո՛ւք պետք է լինեք պաշտպանված: Դուք ձեր արժանի տեղը պետք է գրավեք Հայրենիքի աշխատաշուկայում: Բացի ձեր անձնական բարեկեցությունից՝ կերտելու ենք նաև մեր ապագան: Շնորհակալ եմ բոլոր կազմակերպողներին, Սփյուռքի մեր բոլոր բարերարներին, որոնք միշտ մեր կողքին են և պատրաստակամ են՝ կիսելու բոլորիս Հայրենիքի ճակատագիրը, ապագա հաղթանակները և բոլոր դժվարություններն այդ ճանապարհին: …Այս ծրագիրը մեզ համար սրբազան է, քանի որ իրականություն են դառնալու մեր հերոսներից մեկի՝ Արենի երազանքների մի մասը: Մենք այժմ նրա անունով կոչված հիմնադրամի շենքում ենք: Նրա հոր համար այստեղ սովորող տղաներն իր որդիներն են, որոնց ճակատագիրը ուզում է թեթևացնել: Իր սրտի խոսքն ասաց նաեւ Արենի հայրը՝ Մհեր Մեհրաբյանը: Դիմելով հիմնադրամի աշխատանքներում ներգրավված տղաներին՝ նա ասաց. -Ավելի քան ոգևորված եմ` այս ծրագիրը կյանքի կոչելով: Ձեզ նախկինում չեմ հանդիպել, բայց այս տասը օրերի մեր շփումների ընթացքում ձեր մեջ մեծ ոգևորություն եմ տեսնում, հաղթելու հավատ: Հավատ առ այն, որ մենք հաղթելու ենք անգրագիտությանը, հաղթելու ենք՝ ունենալով հզոր Սփյուռք, ունենալով մեր երազանքների երկիրը: Թերևս Սփյուռքի յուրաքանչյուր անդամի մեծ փափագն է, որ բոլորս Հայրենիք վերադառնանք: Մենք՝ ընտանիքով 6-7 տարի ԱՄՆ-ում ենք ապրել, բայց, տեսե՛ք, որ Հայրենիքի կանչը մեր հայրենասեր տղային բերեց այստեղ: Առողջ մտածելակերպ ունեցող մարդուն 21-րդ դարի ոչ մի տեխնոլոգիայով չես կարող պահել վանդակների մեջ: Արենն այդ տեսակն էր: Նա իր ցանկությամբ վերադարձավ Հայաստան՝ ծառայելու Հայրենիքին: Ինձ համոզեց Հայաստան տեղափոխել աերոտիեզերական շարժիչների և սարքերի մեքենաշինական գործարանը, որ մենք նախատեսել էինք ԱՄՆ-ում բացել և բացել էինք: Պատերազմից հետո Արենս՝ էսպես, ես՝ վիրավոր, մենք վերադարձանք… Վերադարձանք՝ վճարելով ամենաթանկ գինը… Ես ուզում եմ, որ այսուհետ մենք հաղթենք առանց զոհերի ու վնասների: Դրա համար առաջին հերթին պետք է կրթվել: Ես ամեն օր ասում եմ. տղե՛րք, մենք չենք վերադարձել պատերազմի դաշտից: Նա, ով մնացել է ռազմի դաշտում, անմահացել է: Իսկ մենք, որ ողջ-առողջ կամ վիրավոր ենք, իրականում հետ չենք եկել, քանի որ պատերազմը շարունակվում է. տեղափոխվել է այլ հարթություն: Մեր ամեն օրը պայքար է, ամեն մասնագետ իր պայքարն ունի: Այն, ինչ ես Արենի համար պիտի անեի, անում եմ ձեզ համար: Գնել եմ 80 հեկտար հող, որի վրա կկառուցվի Աերոտիեզերական շարժիչներ և սարքեր արտադրող մեքենաշինական գործարան: Էնտեղ եք աշխատելու: 21-րդ դարի գործարանում եք աշխատելու, ստեղծելու եք 21-րդ դարի տեխնոլոգիաներ: Նույն տարածքում գիտակրթական կենտրոն է նախատեսված: Այս ամենը, ինչ ասում եմ, թվում է երազանքների ոլորտից, բայց երբեք չլքե՛ք ձեր երազանքները: Մենք պիտի հաղթե՛նք՝ իրականացնելով մեր երազանքները: Լավ ու ապահովված ընտանիք, լավ մասնագիտություն, լավ երեխաներ. սրանք են մեր երկրի հիմքը, հզորությունը: Երբեք չհանձնվեք, տղե՛րք ջան, մենք հանձնվող տղերք չե՛նք: Այս ծրագրում իր ուրույն դերակատարումն ունի նաև աշխարհահռչակ մարզիկ Արթուր Աբրահամը՝ բազկի և մտքի ուժն իր մեջ կրող մարդու լավագույն օրինակներից մեկը, որ մեծ ներդրում ունի այս ծրագրի ընդլայնման գործում: Նա էլ այդ օրը իր ոգևորիչ խոսքն ասաց տղաներին. -Ամեն մի հայ հոգով, մարմնով, ուղեղի բոլոր բջիջներով կապված է մեր բոլոր զինվորների հետ: Ուզում ենք, որ նրանք այլևս ցավ չտեսնեն, երջանիկ լինեն: Բայց պատերազմում լինում են այնպիսի իրավիճակներ, որ չենք կարող կանխատեսել: Բռնցքամարտում էլ է այդպես: Կռվի պահին չես կարող ամեն ինչ կանխատեսել, բայց մեր մեջ պետք է ուժ գտնենք ու հաղթահարենք ցանկացած դժվարություն: Այս պահին ծնոտիս մեջ 22 երկաթե շյուղ է տեղադրված, բայց ես այդպես ապրում եմ: Կյանք է, ամեն ինչ կպատահի: Ձեզնից մեկը վիրավորվել է, մեկը ձեռք չունի, մեկը ոտք, մեկի ողնաշարն է վնասված, մեկը լավ չի լսում… Բայց կյանքը շարունակվում է: Մենք այնքան ուժեղ ենք, որ մի ձեռքով էլ կարող ենք լիարժեք ապրել ու այնքան բան ստեղծել, որ մեզնից հետո էլ մեր օրինակը մեծ եռանդ հաղորդի մարդկանց, որ կասեն. «Տեսե՛ք, է՜, մի ձեռքով, մի ոտքով ինչքա՜ն բան է կարողացել անել»: Էնպես որ՝ ընկճվել չկա՛. մենք՝ հայերս, շատ հզոր մարդիկ ենք: Եղել ենք, կանք ու էդպես էլ մնալու ենք՝ թե՛ սպորտում, թե՛ պատերազմում: Հայը դարերով կռվել է. մեկը՝ զենքով, մեկը՝ գիտելիքով, մեկը՝ ֆինանսով: Ձեր կողքին այսօր հզոր մարդիկ են կանգնած, ուրեմն՝ իրավունք չունեք ընկճվելու: Մեջք մեջքի տանք, մի բռունցք դառնանք ու առաջ գնանք: Ես ձեր ցա՛վը տանեմ, հզո՛ր մարդիկ: Հանդիպման ավարտին խոսք ուներ ասելու նաև «Ապարան» գնդի հիմնադիր, գնդապետ Ռազմիկ Պետրոսյանը. -Նախ ասեմ, որ հուզմունքն ու հպարտությունն այս պահին համատեղվել են իմ մեջ: Արմեն Բայրամյանն արդեն ասաց, որ մենք առաջին պատերազմից հետո այս ամենի կարիքն ունեցել ենք և առավել ևս զգացինք վերջին պատերազմի ընթացքում: Այո՛, եթե մենք կատարեինք մեր փառապանծ գեներալի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի պատգամը ու այսպիսի մի ծրագիր ունենայինք, վստահ եմ, այսօր երկրորդ, երրորդ պատերազմ չէինք ունենա: Որպես զինվորական՝ մի բան կուզեմ ասել: Տղե՛րք, մենք՝ ողջ մնացածներս, դժվարին, պատասխանատու առաքելություն ունենք: Մեզ այսօր հնարավորություն է տրվել ձեր երկրորդ ճակատամարտը տալու: Այս ճակատամարտի ելքից կախված է մեր ու ձեր երեխաների ապագան: Մեր բոլոր զոհված տղաների առջև խոնարհվելով՝ ուզում եմ նախ և առաջ նրանց ծնողների առջև խոնարհվել: Բոլոր նրանց, որ ոչ թե ընկճվել են, կոտրվել, այլ ճիշտ հակառակը՝ իրենց մեջ հզոր կամք են գտել շարունակելու իրենց հերոս որդիների գործը: Շա՜տ մեծ խորհուրդ կա մեր այսօրվա հավաքի մեջ: Եթե դուք այս հրաշք, աստվածատուր առաքելության կարևոր գործում հաջողություն ունենաք, ընդլայնվենք բոլոր մարզերում ու շրջաններում, իմացեք, որ կարճ ժամանակ անց մեր հաջողությունն ամրագրելու ենք: Իմացե՛ք, որ ձեր զոհված մարտական ընկերների պատգամը կա այս ամենում: Մենք հաղթած սերունդ ենք եղել, իսկ հիմա վիրավոր ենք: Սակայն մեր մարմնի մեջ առկա յուրաքանչյուր բեկոր մեզ ոչ թե պիտի ցավ պատճառի, այլ հիշեցնի, որ մենք պատգամ ունենք: Սա սովորական պատերազմ չէ. հավատի պատերազմ է: Այս հավատով էլ պիտի հաղթենք: Բարի երթ: *** …Հերոսությունը միայն ռազմի դաշտում չի լինում: Այս պատմությունը սկզբից մինչև վերջ հերոսության մասին է. մարդկային պարզ ու բարձր տեսակի մասին: Պատերազմը Արեն Մեհրաբյանի ընտանիքի համար ծանրագույն փորձություն եղավ. արհավիրք, կորստի ցավ ու, միաժամանակ, հառնելու և ցավը բարի գործի վերածելու խթան, ներուժ: Երախտագիտությունը մարդու այս տեսակի հանդեպ հնարավոր չէ բառերով արտահայտել: Նրանք մերօրյա իրական հերոսներն են՝ առանց պարգևների ու շքանշանների: Այսպիսի մարդկանց շնորհիվ է, որ Հայրենիքը կա, որ Աստված իր հայացքը չի թեքում մեզնից… Նրանց պարգևն էլ իրենց գործն է, իրենց օրինակով այլոց վարակելու ցանկությունն ու հավատը: Հոկտեմբերի 28-ին լրացավ 21-ամյա հերոս հրետանավոր սերժանտ Արեն Մեհրաբյանի զոհվելու տարելիցը: Նրա անմահության առհավատչյան այսօր նրա ցանկությամբ ու նրանից հետո Հայրենիքում ապրող գործն է… ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ«Հայ կենտրոն հերոսների վերականգնողական քաղաք» նախագծի հիմնադիր, ինչպես նաև այս ծրագիրն իրագործող կողմերից մեկի ներկայացուցիչը՝ Սուրեն Հակոբյանը, խոսելով ծրագրի նպատակներից, նշեց.

-Մեր նպատակն է, որ տղաները սովորեն բարձր տեխնոլոգիաներ՝ 5-7 և ավելի բարձր սերնդի տեխնոլոգիաներ, որոնք կարող են օգտագործվել ինչպես բժշկության, այնպես էլ ռազմարդյունաբերության մեջ: Ծրագրի շրջանակներում նաև սոցիալական կարևոր ծրագրեր են իրականացվելու: Մեր գլխավոր խնդիրներից մեկը իրենց կյանքը և առողջությունը չխնայած մեր տղաների մտքի, հոգու և ֆիզիկական վերականգնումն է, նրանց լիարժեք հասարակական ինտեգրումը:

Ելույթով հանդես եկավ նաև Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը.

-Սիրելի՛ տղաներ, սիրելի՛ Հայրենիքի պաշտպաններ, մեր Հայրենիքը պետք է պաշտպանված լինի, բայց նաև դո՛ւք պետք է լինեք պաշտպանված: Դուք ձեր արժանի տեղը պետք է գրավեք Հայրենիքի աշխատաշուկայում: Բացի ձեր անձնական բարեկեցությունից՝ կերտելու ենք նաև մեր ապագան: Շնորհակալ եմ բոլոր կազմակերպողներին, Սփյուռքի մեր բոլոր բարերարներին, որոնք միշտ մեր կողքին են և պատրաստակամ են՝ կիսելու բոլորիս Հայրենիքի ճակատագիրը, ապագա հաղթանակները և բոլոր դժվարություններն այդ ճանապարհին: …Այս ծրագիրը մեզ համար սրբազան է, քանի որ իրականություն են դառնալու մեր հերոսներից մեկի՝ Արենի երազանքների մի մասը: Մենք այժմ նրա անունով կոչված հիմնադրամի շենքում ենք: Նրա հոր համար այստեղ սովորող տղաներն իր որդիներն են, որոնց ճակատագիրը ուզում է թեթևացնել:

Իր սրտի խոսքն ասաց նաեւ Արենի հայրը՝ Մհեր Մեհրաբյանը: Դիմելով հիմնադրամի աշխատանքներում ներգրավված տղաներին՝ նա ասաց.

-Ավելի քան ոգևորված եմ` այս ծրագիրը կյանքի կոչելով: Ձեզ նախկինում չեմ հանդիպել, բայց այս տասը օրերի մեր շփումների ընթացքում ձեր մեջ մեծ ոգևորություն եմ տեսնում, հաղթելու հավատ: Հավատ առ այն, որ մենք հաղթելու ենք անգրագիտությանը, հաղթելու ենք՝ ունենալով հզոր Սփյուռք, ունենալով մեր երազանքների երկիրը: Թերևս Սփյուռքի յուրաքանչյուր անդամի մեծ փափագն է, որ բոլորս Հայրենիք վերադառնանք: Մենք՝ ընտանիքով 6-7 տարի ԱՄՆ-ում ենք ապրել, բայց, տեսե՛ք, որ Հայրենիքի կանչը մեր հայրենասեր տղային բերեց այստեղ: Առողջ մտածելակերպ ունեցող մարդուն 21-րդ դարի ոչ մի տեխնոլոգիայով չես կարող պահել վանդակների մեջ: Արենն այդ տեսակն էր: Նա իր ցանկությամբ վերադարձավ Հայաստան՝ ծառայելու Հայրենիքին: Ինձ համոզեց Հայաստան տեղափոխել աերոտիեզերական շարժիչների և սարքերի մեքենաշինական գործարանը, որ մենք նախատեսել էինք ԱՄՆ-ում բացել և բացել էինք: Պատերազմից  հետո Արենս՝ էսպես, ես՝ վիրավոր, մենք վերադարձանք… Վերադարձանք՝ վճարելով ամենաթանկ գինը… Ես ուզում եմ, որ այսուհետ մենք հաղթենք առանց զոհերի ու վնասների: Դրա համար առաջին հերթին պետք է կրթվել: Ես ամեն օր ասում եմ. տղե՛րք, մենք չենք վերադարձել պատերազմի դաշտից: Նա, ով մնացել է ռազմի դաշտում, անմահացել է: Իսկ մենք, որ ողջ-առողջ կամ վիրավոր ենք, իրականում հետ չենք եկել, քանի որ պատերազմը շարունակվում է. տեղափոխվել է այլ հարթություն: Մեր ամեն օրը պայքար է, ամեն մասնագետ իր պայքարն ունի: Այն, ինչ ես Արենի համար պիտի անեի, անում եմ ձեզ համար: Գնել եմ 80 հեկտար հող, որի վրա կկառուցվի Աերոտիեզերական շարժիչներ և սարքեր արտադրող մեքենաշինական գործարան: Էնտեղ եք աշխատելու: 21-րդ դարի գործարանում եք աշխատելու, ստեղծելու եք 21-րդ դարի տեխնոլոգիաներ: Նույն տարածքում գիտակրթական կենտրոն է նախատեսված: Այս ամենը, ինչ ասում եմ, թվում է երազանքների ոլորտից, բայց երբեք չլքե՛ք ձեր երազանքները: Մենք պիտի հաղթե՛նք՝ իրականացնելով մեր երազանքները: Լավ ու ապահովված ընտանիք, լավ մասնագիտություն, լավ երեխաներ. սրանք են մեր երկրի հիմքը, հզորությունը: Երբեք չհանձնվեք, տղե՛րք ջան, մենք հանձնվող տղերք չե՛նք:

Այս ծրագրում իր ուրույն դերակատարումն ունի նաև աշխարհահռչակ մարզիկ Արթուր Աբրահամը՝ բազկի և մտքի ուժն իր մեջ կրող մարդու լավագույն օրինակներից մեկը,  որ մեծ ներդրում ունի այս ծրագրի ընդլայնման գործում: Նա էլ այդ օրը իր ոգևորիչ խոսքն ասաց տղաներին.

-Ամեն մի հայ հոգով, մարմնով, ուղեղի բոլոր բջիջներով կապված է մեր բոլոր զինվորների հետ: Ուզում ենք, որ նրանք այլևս ցավ չտեսնեն, երջանիկ լինեն: Բայց պատերազմում լինում են այնպիսի իրավիճակներ, որ չենք կարող կանխատեսել: Բռնցքամարտում էլ է այդպես: Կռվի պահին չես կարող ամեն ինչ կանխատեսել, բայց մեր մեջ պետք է ուժ գտնենք ու հաղթահարենք ցանկացած դժվարություն: Այս պահին ծնոտիս մեջ 22 երկաթե շյուղ է տեղադրված, բայց ես այդպես ապրում եմ: Կյանք է, ամեն ինչ կպատահի: Ձեզնից մեկը վիրավորվել է, մեկը ձեռք չունի, մեկը ոտք, մեկի ողնաշարն է վնասված, մեկը լավ չի լսում… Բայց կյանքը շարունակվում է: Մենք այնքան ուժեղ ենք, որ մի ձեռքով էլ կարող ենք լիարժեք ապրել ու այնքան բան ստեղծել, որ մեզնից հետո էլ մեր օրինակը մեծ եռանդ հաղորդի մարդկանց, որ կասեն. «Տեսե՛ք, է՜, մի ձեռքով, մի ոտքով ինչքա՜ն բան է կարողացել անել»: Էնպես որ՝ ընկճվել չկա՛. մենք՝ հայերս, շատ հզոր մարդիկ ենք: Եղել ենք, կանք ու էդպես էլ մնալու ենք՝ թե՛ սպորտում, թե՛ պատերազմում: Հայը դարերով կռվել է. մեկը՝ զենքով, մեկը՝ գիտելիքով, մեկը՝ ֆինանսով: Ձեր կողքին այսօր հզոր մարդիկ են կանգնած, ուրեմն՝ իրավունք չունեք ընկճվելու: Մեջք մեջքի տանք, մի բռունցք դառնանք ու առաջ գնանք: Ես ձեր ցա՛վը տանեմ, հզո՛ր մարդիկ:

Հանդիպման ավարտին խոսք ուներ ասելու նաև «Ապարան» գնդի հիմնադիր, գնդապետ Ռազմիկ Պետրոսյանը.

-Նախ ասեմ,  որ հուզմունքն ու հպարտությունն այս պահին համատեղվել են իմ մեջ: Արմեն Բայրամյանն արդեն ասաց, որ մենք առաջին պատերազմից հետո այս ամենի կարիքն ունեցել ենք և առավել ևս զգացինք վերջին պատերազմի ընթացքում: Այո՛, եթե մենք կատարեինք մեր փառապանծ գեներալի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի պատգամը ու այսպիսի մի ծրագիր ունենայինք, վստահ եմ, այսօր երկրորդ, երրորդ պատերազմ չէինք ունենա: Որպես զինվորական՝ մի բան կուզեմ ասել: Տղե՛րք, մենք՝ ողջ մնացածներս, դժվարին, պատասխանատու առաքելություն ունենք: Մեզ այսօր հնարավորություն է տրվել ձեր երկրորդ ճակատամարտը տալու: Այս ճակատամարտի ելքից կախված է մեր ու ձեր երեխաների ապագան: Մեր բոլոր զոհված տղաների առջև խոնարհվելով՝ ուզում եմ նախ և առաջ նրանց ծնողների առջև խոնարհվել: Բոլոր նրանց, որ ոչ թե ընկճվել են, կոտրվել, այլ ճիշտ հակառակը՝ իրենց մեջ հզոր կամք են գտել շարունակելու իրենց հերոս որդիների գործը: Շա՜տ մեծ խորհուրդ կա մեր այսօրվա հավաքի մեջ:  Եթե դուք այս հրաշք, աստվածատուր առաքելության կարևոր գործում հաջողություն ունենաք, ընդլայնվենք բոլոր մարզերում ու շրջաններում, իմացեք, որ կարճ ժամանակ անց մեր հաջողությունն ամրագրելու ենք: Իմացե՛ք, որ ձեր զոհված մարտական ընկերների պատգամը կա այս ամենում: Մենք հաղթած սերունդ ենք եղել, իսկ հիմա վիրավոր ենք: Սակայն մեր մարմնի մեջ առկա յուրաքանչյուր բեկոր մեզ ոչ թե պիտի ցավ պատճառի, այլ հիշեցնի, որ մենք պատգամ ունենք: Սա սովորական պատերազմ չէ. հավատի պատերազմ է: Այս հավատով էլ պիտի հաղթենք: Բարի երթ:

***

…Հերոսությունը միայն ռազմի դաշտում չի լինում: Այս պատմությունը սկզբից մինչև վերջ հերոսության մասին է. մարդկային պարզ ու  բարձր տեսակի մասին: Պատերազմը  Արեն Մեհրաբյանի ընտանիքի համար ծանրագույն փորձություն եղավ. արհավիրք, կորստի ցավ ու, միաժամանակ, հառնելու և ցավը բարի գործի վերածելու խթան, ներուժ: Երախտագիտությունը մարդու այս տեսակի հանդեպ հնարավոր չէ բառերով արտահայտել: Նրանք մերօրյա իրական հերոսներն են՝ առանց պարգևների ու շքանշանների: Այսպիսի մարդկանց շնորհիվ է, որ Հայրենիքը կա, որ Աստված իր հայացքը չի թեքում մեզնից… Նրանց պարգևն էլ իրենց գործն է, իրենց օրինակով այլոց վարակելու ցանկությունն ու հավատը:

Հոկտեմբերի 28-ին լրացավ 21-ամյա հերոս հրետանավոր սերժանտ Արեն Մեհրաբյանի զոհվելու տարելիցը: Նրա անմահության առհավատչյան այսօր նրա ցանկությամբ ու նրանից հետո Հայրենիքում ապրող գործն է…

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #42 (1413) 27.10.2021 – 2.11.2021, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


28/10/2021