Language:

ՍԻՐԻԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԸ



Երկրի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգում միանգամից մի քանի հարյուր զինծառայող միացել է ընդդիմությանը: Փաստը հաստատող տեսահոլովակն արդեն տեղադրվել է համացանցում, և պարզ երևում է, որ, հրաժարվելով համաքաղաքացիների վրա կրակել, զինծառայողները միանում են ընդդիմության բողոքի ելույթին:

Դրանից կարճ ժամանակ անց տեղի գյուղերից մեկը պարզել է «անկախության դրոշը», որը Սիրիայի պետական դրոշից տարբերվում է վերին շերտի ոչ թե կանաչ, այլ կարմիր գույնով, և հայտարարել Ասադի վարչակարգին չենթարկվելու մասին: Նույն նահանգում բանակից դասալքած զինծառայողները, դարանից հարձակվելով զինվորական պահակախմբի վրա, սպանել են կառավարական ուժերի յոթ զինծառայողի:

Երկրի հարավում ևս բանակային մեկ ստորաբաժանում անցել է ընդդիմության կողմը:
ՄԱԿ-ն արդեն պնդում է, որ Սիրիայում ներքաղաքական հակամարտության զոհերի թիվն գերազացնել է 5.000-ը:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


14/12/2011